Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը հուշագիր են կնքել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը հուշագիր են կնքել

17:16 18.03.2022

Կարևորելով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների գործընթացում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը հուշագիր են կնքել։

Հուշագրի շրջանակում գործընկեր կազմակերպությունը կաջակցի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների իրականացմանն՝ ուսումնասիրելով և վեր հանելով գործող իրավական ակտերում առկա խնդիրները, առաջարկելով դրանց համար արդյունավետ լուծումներ, կձևավորվեն կողմերի ներկայացուցիչների ընդգրկմամբ աշխատանքային խմբեր՝ իրավական ակտերի նախագծերի մշակման, համատեղ վերլուծությունների իրականացման, մեթոդական ուղեցույցներ մշակելու նպատակով։

Երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող պետական կառույցների աշխատակիցների մասնագիտական գիտելիքների վերազինման նպատակով՝ նախատեսվում են անցկացնել վերապատրաստումներ՝ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմինների, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամք տրամադրող կազմակերպությունների աշխատակիցների համար։

Օգտագործելով նախարարության և գործընկեր կազմակերպության ներուժը՝ կողմերը համագործակցելու են նաև խնամքի հաստատությունում հայտնվելու ռիսկի տակ գտնվող երեխաների մուտքը շուրջօրյա հաստատություններ կանխարգելելու, ինչպես նաև շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող երեխաների ընտանիքների հետ վերամիավորելու և մի շարք այլ ուղղություններով։

Կողմերը պայմանավորվել են կառուցողական և շարունակական համագործակցություն ծավալել ոլորտային փորձագետների կամ փորձագիտական խմբերի աշխատանքների և ներկայացված արդյունքների ինստիտուցիոնալացման շուրջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

18:16 18.06.2025

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով հունիսի 14-ին ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին։ Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված պահեստատուփով ատրճանակի նմանվող առարկա։ Մեքենայի սրահից վարորդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որում եղել է կիսամոխրացված հետքերով կաթուցիչ։ Ուղևորը ձերբակալվել է։ […] ...

«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը

18:10 18.06.2025

«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Այաքս», հայտնում է Спорт-Экспресс-ը: Նիդերլանդական ակումբը տևական ժամանակ անց կրկին հավակնում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն: Սպասվում է, որ ամռանը նիդերլանդցիները տրանսֆերը գնելու փորձ կկատարեն: 2023 թվականի ամռանն «Այաքսը» 9 միլիոն եվրո էր առաջարկել «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերի համար, սակայն հետո ակումբի վերահսկիչ խորհրդի անդամնեը որոշել […] ...

SHANTNEWS

18:00 18.06.2025

SHANTNEWS

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

17:51 18.06.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։ […] ...

Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովը

17:39 18.06.2025

Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովը

Հունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը

17:24 18.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը

Բացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️4-ական դեպք՝ […] ...

BACK_TO_TOP