17:41 18.03.2022
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին Արման Եղոյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել: Քննարկվել է ««Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մասին» նախագիծը, որը ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին: Կոնվենցիայի նպատակը ԵԽ անդամ պետություններում յուրաքանչյուր անձի կողմից ներկայացված հարցման հիման վրա, առանց որևէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքի ապահովումն է:
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2020թ. հունիսի 20-ին: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2020թ. դեկտեմբերի 1-ից, այն ստորագրել է 20 պետություն, ուժի մեջ է մտել 11 պետություններում:
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքերով` կոնվենցիայով սահմանվող պարտավորությունները Հայաստանն արդեն իրականացրել է իր օրենսդրությամբ և պրակտիկայով: Կոնվենցիան վերաբերում է պաշտոնական փաստաթղթերի մատչելիությանը և համադրելի է Հայաստանի կողմից հրապարակայնության և տեղեկատվության ազատության ապահովման հարցում ընտրած ուղղությանը:
Կոնվենցիան նախատեսում է դիմողի` հայցվող փաստաթղթի բնօրինակին ծանոթանալու իրավունք: 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը համալրվել է տեղեկություններ ստանալու իրավունքն ամրագրող 51-րդ հոդվածով, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: Կոնվենցիան նախատեսում է, որ պաշտոնական փաստաթղթի մատչելիության համար դիմումատուն իրավունք ունի չներկայացնել հիմնավորումներ:
Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Քննարկվել են նաև այլ հարցեր:
Նիստին ներկա Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հանձնաժողովին առաջարկել է հանդես գալ նախաձեռնությամբ` մասնավորապես նշելով.
«Կցանկանայի առաջարկել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովին` պատրաստել և Ազգային ժողովին առաջարկել բանաձև-առաջարկ-կոչ-պահանջ` ուղղված Եվրախորհրդարանին, որպեսզի որևէ քաղաքական, դիվանագիտական, առավել ևս տնտեսական պայմանագիր Ադրբեջանի հետ չկնքվի` մինչև ազատ չարձակվեն հայ ռազմագերիները, մինչև գործուն և ակնհայտ կերպով չհարգվի, չպաշտպանվի, չերաշխավորվի ինչպես արցախահայության ազգային ինքնորոշման, այնպես էլ մարդու իրավունքների ամբողջ համալիրը: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում շատ տեղին կլինի, եթե հանձնաժողովը ներկայացնի այդ պահանջը կամ կոչը Ազգային ժողովին, որպեսզի դա ներկայացվի Եվրախորհրդարանին»:
18:10 18.06.2025
«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը17:51 18.06.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։ […] ...
17:39 18.06.2025
Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովըՀունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […] ...
17:24 18.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ըԲացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️4-ական դեպք՝ […] ...
17:11 18.06.2025
Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը: Նախագիծը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Նախագծի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները։ Այնուհետև մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ […] ...
17:00 18.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայրՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց, մաղթել հաջողություններ, նոր ձեռքբերումներ և առողջություն: ...