20:44 18.03.2022
Պետական բյուջեի աջակցությամբ Հրազդանում այս տարի սուբվենցիոն 8 ծրագիր կյանքի կկոչվի, իսկ Բյուրեղավանում՝ 6 ծրագիր։ Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։
Կոտայքի մարզից ՏԿԵՆ ներկայացված սուբվենցիոն ծրագրերի փաթեթից մարզկենտրոն Հրազդանից 8 սուբվենցիոն ծրագրային հայտ է հավանության արժանացել ոլորտային գերատեսչությունների կողմից:
Կհիմնանորոգվեն և կվերանորոգվեն Հրազդանի թիվ 11, թիվ 6, թիվ 8 մանկապարտեզների շենքերը և թիվ 4 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի միջանցքը, ինչպես նաև կկառուցվի թիվ 15 մանկապարտեզի կոյուղու ցանցը (պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 70 %)։
Լեռնանիստում կկառուցվի խմելու ջրի ջրամատակարարման համակարգ (պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 70 %)։
Հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն Հրազդանի Շառլ Ազնավուրի անվան զգոսայգու տարածքում, իսկ բնակավայրերում կտեղադրվեն մանկական ճոճանակներ և կբարեկարգվեն տարածքները 3 տարբեր ծրագրերի շրջանակներում Հրազդանում, Լեռնանիստում կհիմնանորոգվեն ներհամայնքային և միջթաղամասային ճանապարհներ, իսկ Քաղսի, Սոլակ, Ջրառատ, Հրազդան բնակավայրերում կկառուցվեն նաև կանգառներ: Մաքրավանում էլ կիրականացվի ավտոտեխսպասարկման կայանատեղիի և ծածկարանի կառուցում։
Հրազդանի թիվ 1 երաժշտական դպրոցում կկառուցվի ջեռուցման համակարգ, իսկ թիվ 2 երաժշտական դպրոցում կամրացվի ջեռուցման շենքի հիմքը, կկատարվի ներքին հարդարում: Քաղսիում էլ կիրականացվի մշակույթի տան և տարեցների համար նախատեսված շենքի ներքին հարդարում։
Կիրականացվի նաև լուսավորության ցանցի արդիականացման և Հրազդան համայնքի երկու մուտքերի լուսավորության համակարգի կառուցում:
Ոլորտային գերատեսչությունների կողմից հավանության արժանացած 6 ծրագրերի շրջանակում Բյուրեղավանում կկառուցվի մանկապարտեզ (պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 70 %)։ Կկառուցվի ոռոգման համակարգի ներքին ցանց (պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 60 %)։ Կկառուցվի մարզադպրոց։
Կիրականացվի քաղաքային պոլիկլինիկայի գույքի ձեռքբերման ծրագիր։ Հանգստի գոտու վերանորոգման շրջանակներում կկառուցվի պուրակ։ Կասֆալտապատվեն ճանապարհներ:
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...