Մարտի 24-ին ՀՀ հավաքականը խաղադաշտ դուրս կգա առանց 3 առանցքային խաղացողների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Մարտի 24-ին ՀՀ հավաքականը խաղադաշտ դուրս կգա առանց 3 առանցքային խաղացողների

16:27 22.03.2022

Մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի հավաքականի հետ։

Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում սկսել է մարտի 21-ից։  Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանը և Արթուր Սերոբյանը, ինչպես նաև «Փյունիկը» ներկայացնող Հովհաննես Հարությունյանը։

Հայաստանի հավաքականի հայտացուցակում ընդգրկված առանցքային երեք ֆուտբոլիստ վնասվածքների պատճառով բաց կթողնի առաջիկա հանդիպումները։  Հովհաննես Համբարձումյանը Covid-19 դրական թեստի պատճառով բաց կթողնի հավաքն ու առաջիկա խաղերը։ Նրա փոխարեն թիմին միացել է «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը։

Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Ադամյանը  ևս չի միանա հավաքականին` իր թիմի կազմում վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը։ Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականին չի միանա նաև Լուկաս Սելարայանը։

Հայաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար․

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Հենրի Ավագյան – «Նորավանք»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)
Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա)
Ժորդի Արարատ – «Նոա»
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Արման Հովհաննիսյան – «Փյունիկ»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Սոլոմոն Ուդո – «Արարատ-Արմենիա»
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Էրիկ Վարդանյան – «Ուրարտու»
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Գևորգ Ղազարյան – «Փյունիկ»
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Արթուր Միրանյան – «Ուրարտու»

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP