17:59 22.03.2022
ՀՀ կառավարության կողմից մարտի 21-ին հաստատված որոշումներով ՀՀ տարածք ներմուծվող շաքարի, թռչնամսի, առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
«Մասնավորապես․
ՀՀ տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշմամբ մինչև 2022 թ․օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր) ներմուծումը, որը նախատեսված է բացառապես ներքին շուկայում իրացման կամ շաքար պարունակող արտադրանքի արտադրության համար, ազատվում է ներմուծման մաքսատուրքից՝ 60.0 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ լիցենզիայի առկայության դեպքում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի ռեժիմ ունեցող երկրներից ծագող և ներմուծվող սպիտակ շաքարի (Լիցենզիայի ձևերը՝ որոշման հավելվածներում):
ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշմամբ 2022 թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա։ Նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է ՀՀ տարածք «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող թռչնամսի վրա։ 2022 թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի ներմուծումը թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։ (Լիցենզիայի ձևերը՝ որոշման հավելվածներում):
ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշմամբ 2022 թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա:
Նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է ՀՀ տարածք «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող՝ սույն որոշման հավելվածներում նշված առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների վրա։ Ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։
Նշված ապրանքների օգտագործումը թույլատրվում է բացառապես ՀՀ տարածքում մսամթերքի արտադրության համար (Լիցենզիայի ձևերը՝ որոշման հավելվածներում):2022 թ․ ընթացքում ՀՀ տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին որոշմամբ երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 400 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում (Լիցենզիայի ձևերը՝ որոշման հավելվածներում):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սկսում է լիցենզիայի տրամադրման մասով հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը։ Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ (+374 11) 597 229, (+374 11) 597 153 հեռախոսահամարներով»։
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...