18:42 24.03.2022
Շիրակի երկրագիտական թանգարանի նոր շենքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթուղթը պատրաստ է: Նախագծային աշխատանքների համար, որոնք տևել են մոտ երկու տարի, ծախսվել է 15 միլիոն դրամ, իսկ շենքի ամբողջական վերակառուցումն, ըստ նախագծի, գնահատվել է 912 մլն դրամ։
Թանգարանին հատկացված եռահարկ շենքի 3000 քմ մակերեսից բացի, ցուցասրահներ են լինելու նաև նկուղային հարկում: Ցուցադրության են հանվելու 30 տարուց ավելի արկղերում պահվող թանգարանի եզակի ու արժեքավոր նմուշների ոչ ամբողջական ժառանգությունը։
Թանգարանն իր մեջ ներառելու է նաև մեծ պատկերասրահ, որտեղ անվանի նկարիչների կտավներն ու եզակի հավաքածուները մշտական ցուցադրության են դրվելու: Ըստ նախագծի՝ նպատակային օգտագործման կհանձնվի նաև բակի տարածքը և 36 քմ մակերեսով կցակառույց շինությունը, որը կվերածվի լաբորատորիայի:
Նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը շուրջ 9 տարի է՝ դատարկ է: Մեկ տարուց ավելի էլ տևել են թանգարանի համար նախագիծ կազմելու աշխատանքները։ Նախագծմանը մասնակցել է նաև վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, որի նախագծով էլ 1987 թվականին կառուցվել էր շենքը, բայց ոչ որպես բուժհաստատություն, այլ լինելու էր շրջանային սովետի վարչական շենք:
«Շենքի արտաքին տեսքի փոփոխություններ չեն լինելու, ինչպես որ կա, այդպես էլ մնալու է, հնարավոր է՝ միայն պատուհանները փոխվեն, էքստերիերը փոփոխության ենթակա չէ։ Հիմնականում ներքին հատվածներն են ձևափոխվելու և հարմարեցվելու են թանգարանի պահանջներին»,- նշում է Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը։
Նախագծային փաթեթը փոխանցվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Շինության հարմարեցումը թանգարանային տարածքի այս տարվա կապիտալ նորոգումների ծրագրում ևս չկա։ Մեկնարկի հավանական ու նոր ժամկետ նշվում է 2023 թվականը։
«2023-25 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի շրջանակներում Շիրակի մարզպետարանի կողմից Շիրակի երկրագիտական թանգարանի արդիականացման գործընթացի հետ կապված՝ 912 միլիոն դրամի շրջանակներում հայտը ուղարկվել է ԿԳՄՍ նախարարություն։ Ֆինանսական միջոցների առկայության դեպքում արդեն այդ հարցը կքննարկվի ու հնարավոր է՝ ընդգրկվի հաջորդ տարվա կապիտալ ծախսերի ծրագիր»,- ասում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։
Մինչև նորոգումներ սկսելը, Շիրակի երկրագիտական թանգարանը սեփականության իրավունքով պարտավորություն ունի զբաղվել շենքի պահպանության հարցով: Ու արդեն 4 տարի է, ընդամենը շենքի դռներն են փակ պահվում, բանալիներն էլ թանգարանի տնօրինությանն են ի պահ տրվել՝ առանց մշտական պահակության։
15:40 04.07.2025
Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվիԴավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...
15:31 04.07.2025
39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...