16:43 26.03.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Կոտայքի մարզպետ Ահարով Սահակյանի և ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ ծանոթացել է Կոտայքի մարզի երթուղային ցանցի տրանսպորտային պարկին։
Հայաստանի երեք մարզում՝ Կոտայքում, Արմավիրում ու Արարատում,
տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել
ու անցկացրել է միասնական երթուղային օպերատորի մրցույթ։
🚌Կոտայքի մարզում մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն,
որն արդեն իսկ ներկրել է 80 միկրոավտոբուս։ Առաջիկայում ընկերությունը կներկրի ևս 70 միկրոավտոբուս և մայիս ամսվա վերջից արդեն 150 միկրոավտբուսով կսպասարկի Կոտայքի մարզի համայնքները։
‼️Նախարար Սանոսյանը նկատել է, որ Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի ներդրման օրինակով առաջիկայում մյուս երկու մարզերում ևս նոր երթուղային ցանց կներդրվի և բնակիչներն այլևս կօգտվեն հարմարավետ և անվտանգ տրանսպորտից։ «Միասնական տրանսպորտային ցանցի ներդրումը, նոր
տարսպորտը նաև միջավայր կփոխվի մեր համայնքներում»,-ասել է նախարարը։
16:45 24.05.2025
Էրդողանը բանակցություններ է վարել Սիրիայի առաջնորդ ալ-Շարաայի հետԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ով Ստամբուլ է ժամանել չհայտարարված այցով, հաղորդում է TRT Haber պետական հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը հրապարակել է Դոլմաբահչե պալատում տեղի ունեցած հանդիպումից լուսանկարներ։ Ալ-Շարաան ապրիլին այցելել էր Թուրքիա ՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ «Էրդողանի և ալ-Շարաայի հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի […] ...
16:30 24.05.2025
Քառանիվի ինքնավթարի հետևանքով երկու հոգի մահացել են, ևս երկուսն ունեն մարմնական վնասվածքներՄայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։ «Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-հայտնում են ՆԳՆ-ից։ ...
16:30 24.05.2025
Կամավինգան նույնպես արձագանքել է Մոդրիչի հրաժեշտինՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան նույնպես արձագանքել է Լուկա Մոդրիչի՝ ակումբից հեռանալու հայտարարությանը: «Ֆուտբոլի լեգենդ, օրինակելի մարդ: Լուկա, ինձ համար մեծ պատիվ էր խաղադաշտը քեզ հետ կիսելը, քեզանից սովորելը և քո նման մեծության կողքին լինելը: Տխրում եմ, երբ մտածում եմ, որ քեզ այլևս հանդերձարանում չեմ տեսնելու: Մենք շատ կկարոտենք քեզ: Դու կյանքի ուրախություն ես: Գնահատում […] ...
16:21 24.05.2025
ԱԷՄԳ ղեկավարը կարևոր է համարում ԱՄՆ-Իրան միջուկային երկխոսության շարունակությունըԻրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն շփումները իրանական միջուկային հարցի շուրջ, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է լուրջ ճգնաժամ, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Մենք պետք է համոզվենք, որ երկխոսությունը շարունակվում է։ Որովհետև եթե կողմերը ասեն, որ այլևս չեն ցանկանում խոսել միմյանց հետ, ապա իրավիճակը լուրջ կլինի», – ասել […] ...
16:09 24.05.2025
Ֆիդանը Մոսկվայում կհայտարարի Ուկրաինայի շուրջ բանակցություններում միջնորդելու Թուրքիայի պատրաստակամության մասինՄայիսի 26-27-ը Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի ղեկավարության հետ կքննարկի Ուկրաինայում կարգավորման հարցերը և կրկին կհայտարարի Անկարայի պատրաստակամության մասին՝ հանդես գալ որպես միջնորդ խաղաղության բանակցություններում։ Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։ Ֆիդանը Ռուսաստանի Դաշնություն կայցելի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ «Մոսկվայում կայանալիք բանակցությունների […] ...
15:51 24.05.2025
Քրիստիան Ռոմերոն` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստԼոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի ավարտված խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ռոմերոն լոնդոնյան ակումբի կազմում 2024/25 մրցաշրջանում Եվրոպա լիգայում մասնակցել է 7 խաղի, որոնցից 6-ը՝ փլեյ-օֆֆ փուլում։ 2022թ. աշխարհի չեմպիոնը նաև ճանաչվել էր Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ: Վճռորոշ խաղում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել […] ...