Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

17:00 23.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Մասնավորապես՝
– սննդի կառույցները նախագծված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը,
– հատակի, պատերի և պատուհանների մակերեսները չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
– սարքավորումների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,
– սահմանված չեն եղել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
– աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննությունների և չեն կրել համապատասխան մաքուր և պաշտպանիչ հագուստ։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

23:26 23.05.2025

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

23:18 23.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

Մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...

ԱԶԲ-ն մասամբ ֆինանսավորում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը

23:10 23.05.2025

ԱԶԲ-ն մասամբ ֆինանսավորում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը մասամբ ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալի խոսքերով՝ նախատեսվում է մինչև տարեվերջ շահագործման հանձնել Երևան–Գյումրի հատվածը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Լեգե՛նդ, սիրում եմ քեզ․ Ռոդրիգոն՝ Մոդրիչին

23:01 23.05.2025

Լեգե՛նդ, սիրում եմ քեզ․ Ռոդրիգոն՝ Մոդրիչին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն արձագանքել է Լուկա Մոդրիչի՝ ակումբից հեռանալու լուրին: «Հայրիկ, այսօր շատ տխուր օր է ինձ և բոլոր մադրիդցիների համար: Մենք իմացանք, որ դու շուտով 10 համարով խաղադաշտում չես լինելու: Դժվար է բառերով ասել, թե ինչ մեծ նշանակություն ես ունեցել այն պահից, երբ ես տեղափոխվեցի այս ակումբ: Սովորել եմ քեզանից և՛ դաշտում, և՛ […] ...

ՏԿԵ նախարարը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին

22:52 23.05.2025

ՏԿԵ նախարարը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին

Սյունիքի մարզում այսօր հետևել եմ Հայաստան – Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

22:43 23.05.2025

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

Գ. Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալվել են ՊԵԿ-ում՝ ներկայացնելու իրենց հեղինակային նախագիծը՝ հարկերի վճարման կարևորության և սոցիալական պատասխանատվության մասին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահը ողջունել է նախաձեռնությունը և ընդգծել է, որ հասարակության մեջ հարկային կարգապահության ամրապնդումը շարունակական և հետևողական աշխատանք է, որում նախագծի հեղինակները կարևոր ներդրում են ունեցել։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP