Ֆրանսիական հայտնի ընկերություններից մեկը հրաժարվել է լքել ռուսական շուկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.08 oC

Ֆրանսիական հայտնի ընկերություններից մեկը հրաժարվել է լքել ռուսական շուկան

13:20 27.03.2022

Ֆրանսիական «Ашан» մանրածախ առևտրի գլխավոր տնօրեն Իվ Կլոդն ասել է, որ ընկերությունը շարունակում է գործել ՌԴ-ում՝ չնայած ճնշումներին, քանի որ ցանկանում է պահպանել աշխատակիցների հաստիքները և նաև «շարունակել կերակրել բնակչությանը», գրում է Коммерсант-ը։

«Մեզ համար ամենակարևորը մեր աշխատակիցներին պահելն ու մեր հիմնական առաքելության իրականացումն է՝ շարունակել կերակրել այս երկու երկրների բնակչությանը։ Մենք երբեք այլ նպատակ չենք ունեցել։ Ես պատրաստ եմ ընդունել հանրային կարծիքը, որը մեզ հետ համաձայն չէ։ Մեզ քննադատելը հեշտ է, բայց մենք կանք, մենք բաց ենք և գործում ենք խաղաղ բնակչության համար»,- ասել է Կլոդը Le Journal du Dimanche-ի ֆրանսիական խմբագրությանը տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ ընկերությունը փորձում է օգտակար լինել այնտեղ, որտեղ կա։

«Մենք երբեք այլ նպատակ չենք ունեցել. Ես պատրաստ եմ ընդունել հանրային կարծիքը, որը մեզ հետ համաձայն չէ»,- հավելել նա։

Նրա խոսքով,  Ռուսաստանում իր ընկերությունում աշխատում է 30 հազար աշխատակից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը

19:47 16.05.2025

2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են 2025 թվականի հունիսի 4-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2025 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների […] ...

Նախագիծ. փոփոխություն սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգում

19:42 16.05.2025

Նախագիծ. փոփոխություն սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է հստակեցնել ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության մասին կարգավորումները, սահմանել այդ […] ...

Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է ուսանողների

19:37 16.05.2025

Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է ուսանողների

ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Գյումրու մասնաճյուղի ուսանողներին: Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Հայկանուշ Տեր-Վարդանյանը ուսանողներին է ներկայացրել նախարարության համալրման հնարավորությունները և մասնագիտական աճի հեռանկարները։ Ապա մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանն ապագա տնտեսագետներին ներկայացրել է հարկաբյուջետային քաղաքականության մշակման առանձնահատկություններն ու հիմնական սկզբունքները, ինչպես նաև անդրադարձել նախարարության հիմնական գործառույթներին, խոսել պետական […] ...

Ռոնալդուն ամենաշատ եկամուտ ստացած մարզիկն է աշխարհում

19:32 16.05.2025

Ռոնալդուն ամենաշատ եկամուտ ստացած մարզիկն է աշխարհում

Forbes ամսագիրը թարմացրել է ամենաշատ եկամուտ ունեցած մարզիկների ցուցակը, որը կրկին գլխավորում է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ 40-ամյա պորտուգալացին 2024 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը վաստակել է 275 միլիոն դոլար, որից 225 միլիոն դոլարն աշխատավարձն ու բոնուսներն են, իսկ 50 միլիոնը […] ...

ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական ֆորումի ԱԲ թեմայով պանելային քննարկմանը

19:25 16.05.2025

ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական ֆորումի ԱԲ թեմայով պանելային քննարկմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական ֆորումի շրջանակում կազմակերպված «Արհեստական բանականություն և ավտոմատացում» թեմայով պանելային քննարկմանը: Ռուբեն Սիմոնյանը, խոսելով արհեստական բանականության մասին, նշել է, որ այն կիրառվում է բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև կրթություն, քանի որ տեխնոլոգիաներն այսօր մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում են և ճիշտ օգտագործելու դեպքում, այն […] ...

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Բերդ համայնք

19:16 16.05.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Բերդ համայնք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։ Նպատակն էր տեղում գնահատել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։ Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների […] ...

BACK_TO_TOP