«Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ»․ Գյումրիում մեկնարկել է «Անկախ կյանք» միջմարզային երկօրյա ֆորումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

«Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ»․ Գյումրիում մեկնարկել է «Անկախ կյանք» միջմարզային երկօրյա ֆորումը

19:13 29.03.2022

Այսօր Գյումրիում մեկնարկել է «Անկախ կյանք» միջմարզային երկօրյա ֆորումը, որի ընթացքում ամփոփվել են Գյումրու «Ագաթ» և Վանաձորի «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների գործունեության արդյունքները: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Ֆորումի մասնակիցներին Շիրակի մարզպետի անունից ողջունել է մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը․ «Ուրախալի է մասնակցել այսպիսի կարևորություն ունեցող թեմայով ֆորումի, քանի որ մեր ժամանակներում խնդիր ունենք հասարակության տարբեր շերտերի սոցիալականացման և ներառման, նման նախաձեռնությունները մեզ հնարավորություն կտան վեր հանել բացերն ու նոր մոտեցումներ մշակել։ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները մարզպետի ուշադրության ներքո են: Մարզպետի հանձնարարությամբ շուտով կգործի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողով։ Մենք պատրաստ ենք համագործակցության, հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին»։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում հիմնադրված առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնները Շիրակում և Լոռիում ներկայացրել են կատարված աշխատանքներն ու հաջողված պատմությունները։

Ֆորումի ավարտին մասնակիցները կմշակեն գործողությունների պլան, որի նպատակը Շիրակի և Լոռու մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների ընդլայնմանը նպաստելն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

15:21 25.05.2025

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

15:16 25.05.2025

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

15:00 25.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:39 25.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

14:20 25.05.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Գիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա

13:57 25.05.2025

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա

Մայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...

BACK_TO_TOP