Ինչո՞ւ է «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների միջև վիճաբանություն և ծեծկռտուք ծագել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

Ինչո՞ւ է «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների միջև վիճաբանություն և ծեծկռտուք ծագել

18:15 19.02.2018

«Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների միջև վիճաբանության և ծեծկռտուքի պատճառները հիվանդանոցում փորձում են պարզել վիճաբանության մասնակիցների պնդումները համադրելով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, փետրվարի 17-ին ոստիկանության Կումայրի բաժինը հաղորդում էր ստացել այն մասին, որ բժշկական կենտրոնի բժիշկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

Վիրաբուժական բաժանմունքի բժիշկներ Կարեն Գևորգյանը և Արթուր Նասիբյանը վիճել են նույն բաժանմունքի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, նրանցից մեկին ծեծել: Ավելի ուշ «Գյումրի» բժշկական կենտրոնի ամբուլատոր ծառայության բուժքույր Աննա Ադամյանը ոստիկանության Կումայրի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ բժիշկներ Արթուր և Արմեն Նասիբյան եղբայրները ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին: Աննա Ադամյանը պնդում է, որ այս պատմության մեջ տուժող է:

Այսօր վիճաբանության մասնակիցներն աշխատանքի են ներկայացել համապատասխան զեկուցագիր-բացատրագրերով: «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների աշխատանքային օրն այսօր սկսվել էր խորհրդակցությամբ, որը հրավիրել էր Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը: Թեման հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպն էր: Թե ինչու են բժիշկներն իրար ծեծել, հարցի պատասխանը բժշկական կենտրոնում դեռ չունեն:

Առողջապահության վարչության պետը նշեց, որ հիվանդանոց է եկել ոչ թե վիճաբանող կողմերին հանդիպելու, այլ հստակ ցուցում տալու: Իսկ այն, որ վիճաբանությունը մասնագիտական հարթությունում է եղել, հաստատեց բժշկական կենտրոնի տնօրենը: Նասիբյան և Սարգսյան եղբայրները նույն վիրաբուժական բաժանմունքի բժիշկներ են: Մասնագիտական քննարկումն էլ, ըստ տնօրենի, վերաճել է վիճաբանության:
Վիճաբանության կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել նաև խորհրդակցության ժամանակ, իսկ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանը շտապեց հերքել տեղեկությունները, թե ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել իրեն հայտնաբերելու ուղղությամբ:

Բժիշկների ու բուժքրոջ պահվածքն ու վիճաբանության պատճառները վաղը քննելու է «Գյումրի» բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովը, որի կազմում հիվանդանոցի բժիշկներն են: Այդ հանձնաժողովի եզրակացությունից է կախված, թե վիճաբանության մասնակիցներից ով է մեղավոր: Իսկ պատիժը նման դեպքերում սահմանվում է մինչև աշխատանքից ազատում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

23:59 15.08.2025

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

Փոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

23:54 15.08.2025

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

23:48 15.08.2025

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

23:42 15.08.2025

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

23:36 15.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

23:32 15.08.2025

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...

BACK_TO_TOP