16:43 11.04.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պատրաստվել են իրազեկման թերթիկներ և բուկլետներ՝ ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման կարգի, ինչպես նաև օտարերկրացիների կողմից Հայաստանում բիզնես սկսելու հետ կապված հիմնական հարցերի վերաբերյալ:
Ինչպես նշված է իրազեկման թերթիկում, օտարերկրացին ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար կարող է գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն կամ հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր։ ՀՀ-ում ընկերությունների պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացվում է ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից (www.e-register.am)։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող և հավաստագիր ունեցող ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի համար գործում են հարկային արտոնություններ։ Հավաստագիր ստանալու հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Էկոնոմիկայի նախարարություն (www.mineconomy.am)։
Իրազեկման թերթիկում առկա են նաև Հայաստանում գործող՝ հարկման ընդհանուր և հատուկ համակարգերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն: Այսպես, հարկման հատուկ համակարգերում գործելու համար անհրաժեշտ է.
– շրջանառության հարկով հարկման համակարգում իրացման շրջանառությունը պետք է լինի մինչև 115 մլն դրամ:
– միկրոձեռնարկատիրության համակարգում իրացման շրջանառությունը պետք է լինի մինչև 24 մլն դրամ:
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ պետություններից անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելիս:
ԵԱՏՄ անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքները տեղափոխելիս ենթակա չեն մաքսային հայտարարագրման և մաքսային վճարներով չեն հարկվում: Սակայն գործնականում լինում են դեպքեր, երբ ԵԱՏՄ պետությունից ապրանքը տեղափոխվում է երրորդ երկրի տարածքով, անհրաժեշտ է ներկայացնել տարանցիկ հայտարարագիր: ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող պետության տարածքով որևէ ԵԱՏՄ անդամ պետության տարածքից ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելիս (բացառությամբ՝ հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների) այդ ապրանքները պահպանում են միության կարգավիճակը միայն այն դեպքում, երբ դրանք տեղափոխվում են այդ նպատակով օգտագործվող տարանցման հայտարարագրով: Իսկ որպես ուղեկցող ուղեբեռ տեղափոխող անձնական օգտագործման ապրանքների դեպքում՝ այդ ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվող, ուղևորային մաքսային հայտարարագրով։
Իրազեկման բուկլետում կա նաև օգտակար տեղեկատվություն՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ: Այսպես, ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները մաքսային տարածք ներմուծելիս հայտարարագրում չի իրականացնում։ Սակայն երրորդ երկրից ներմուծման դեպքում այլ կարգավորում է գործում: ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը ԵԱՏՄ մաքսային տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:
Ի գիտություն. ցանկացած տրանսպորտային միջոց վարելու միջոցով Հայաստան տեղափոխելիս անհրաժեշտ է կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար քաղաքացին կտուգանվի 100 000 դրամով։ Իսկ հետագա արտահանման պարտավորությամբ ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելու դեպքում նույնպես կենթարկվի տուգանքի:
Իրազեկման թերթիկները և բուկլետները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տեղադրված են սահմանային բոլոր անցակետերում:
Մանրամասները՝ տեսանյութում:
15:00 25.05.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովինՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...
14:39 25.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...
14:20 25.05.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԳիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...
13:57 25.05.2025
Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաՄայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...
13:25 25.05.2025
Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներումԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...
12:57 25.05.2025
Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...