18:04 12.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանին:
Վարչապետը հաջողություններ է մաղթել պարոն Փամբուխչյանին կարևոր աշխատանքում և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման արդյունքում արտակարգ իրավիճակների նախարարության արդյունավետության աստիճանը կբարձրանա:
«Սովորաբար նման դեպքերում մենք նոր նախարարին նշանակում ենք, հին նախարարին ճանապարհում, շնորհակալություն հայտնում կատարված աշխատանքի համար: Գիտեք, որ այս պարագայում մենք մի փոքր այլ, անսովոր կամ նույնիսկ աննախադեպ իրավիճակ ունենք: Եվ ես պիտի ուղիղ ու անկեղծ ձեզ ասեմ, որ չափազանց ցավում եմ իրադարձությունների նման զարգացման համար: Ե՛վ մարդկայնորեն, և՛ բարոյական, և՛ քաղաքական առումով տեղի ունեցածն անձամբ ինձ համար շատ ցավալի իրադարձություն է: Գիտեք, որ 44-օրյա պատերազմից հետո, ես առաջարկել եմ պարոն Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, վստահել եմ այդ պաշտոնը, և մենք այս ընթացքում աշխատել ենք ու ունեցել փոխադարձ հարգալից վերաբերմունք: Բայց կարծում եմ՝ պետք է հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո օրենքի գերակայությունը միայն վերնագիր պիտի չլինի, օրենքի առաջ բոլորի հավասարությունը միայն վերնագիր պիտի չլինի, և ի վերջո այդպես է և այդպես էր նաև այս իրադարձություններից առաջ: Հույս ունեմ, որ բոլորս այս ուղերձը շատ հստակ և ուղիղ ենք ընկալում»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ հասկանալի է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ մի տեղ բարեկեցության շատ բարձր մակարդակ չկա:
«Առավել ևս՝ մենք մի երկիր ենք, որն ունի աղքատության, սոցիալական բարդությունների խնդիրներ և ընդհանրապես՝ անվտանգային սուր մարտահրավերներ: Մենք պետք է հասկանանք, որ մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է շատ մեծ ջանքեր գործադրել, այո, նաև անցնել շատ մեծ զրկանքների ճանապարհով, որպեսզի կարողանանք մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները լուծել, պետական կառավարման համակարգում առկա խնդիրները լուծել, վերջինիս արդյունավետությունը բարձրացնել, և ի վերջո՝ մեր ծառայությունը մեր ժողովրդի առաջ ավելի ու ավելի արդյունավետ դարձնել: Կարծում եմ, որ այսօրվա հիմնական ուղերձը սա պիտի լինի:
Պարոն Փամբուխչյան, և՛ Ձեզ, և՛ նախարարության ամբողջ աշխատակազմին ուզում եմ հաջողություն մաղթել: Եվ նաև ցանկանում եմ ասել, որ այնուամենայնիվ օրենքի գերակայությունից խոսում ենք, եկեք անմեղության կանխավարկածի մասին չմոռանանք, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ցանկացած մարդ անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս կանխավարկածով էլ առաջնորդվենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ մեծ վստահության համար և հավաստիացրել, որ ջանք ու եռանդ չի խնայելու՝ արդարացնելու նրա և հասարակության սպասումները:
«Ես այս նախարարությունում նորեկ չեմ, ամբողջ ծավալով տիրապետում եմ աշխատանքներին և առաջնահերթություններին: Ձեր թույլտվությամբ ուզում եմ նշել, որ իմ պաշտոնավարման ընթացքում առաջնորդվելու եմ կառավարության և քաղաքական թիմի որդեգրած օրակարգով ու արժեքներով»,- նշել է արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարարը:
12:28 25.05.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...
11:32 25.05.2025
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:30 25.05.2025
Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. ՍուրենյանՀանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...
10:14 25.05.2025
Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվելՄայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...