ՌԴ-ը Չեռնոգորիայից բացատրություն է պահանջել դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին հայտարարության վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC

ՌԴ-ը Չեռնոգորիայից բացատրություն է պահանջել դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին հայտարարության վերաբերյալ

12:13 19.04.2022

Պոդգորիցայում ՌԴ դեսպանատունը պարզաբանում է պահանջել Չեռնոգորիայի ԱԳՆ-ից՝ Մոսկվայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին Twitter-ում հրապարակված հայտարարության առնչությամբ։

«Մենք նոտա ենք ուղարկել Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարություն՝ համապատասխան պարզաբանումներ պահանջելով»,- ռուս դիվանագետների խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Խոսքը Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Գեորգի Ռադուլովիչի՝ ապրիլի 18-ի հրապարակման մասին է, որում նախարարը նշել է ռուսական կողմի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու անհրաժեշտությունը։ Սակայն մի քանի ժամ անց հաղորդագրությունը ջնջվել է։

Ավելի վաղ՝ ապրիլի 7-ին, Չեռնոգորիայի իշխանությունները հայտարարել էին չորս ռուս դիվանագետների արտաքսման մասին։ Նրանց հրամայված է յոթ օրվա ընթացքում լքել երկիրը։ Նույն օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա Պոդգորիցայի նման որոշմանը։

Մարտի 4-ին Չեռնոգորիայի ԱԳՆ-ը հայտարարեց, որ արտաքսում է մեկ ռուս դիվանագետի, քանի որ նրա գործողությունները իբր հակասում են Ժնևի կոնվենցիային։ Ի պատասխան՝ Ռուսաստանը վտարեց Մոսկվայում Չեռնոգորիայի դեսպանատան աշխատակցին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

19:28 23.06.2025

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...

Բիչախչյանի գոլային փոխանցումը

19:14 23.06.2025

Բիչախչյանի գոլային փոխանցումը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Վարշավայի «Լեգիայի» կազմում լեհական «Վիսլա Պլոցկի» ակումբի դեմ ընկերական խաղում գոլային փոխանցում է կատարել: 6-րդ րոպեին Բիչախչյանի փոխանցումից հետո Միգել Ալֆարելան հավասարեցրել է խաղի հաշիվը` 1-1։ «Լեգիան» պարտվել է 2-3 հաշվով: Սա «Լեգիայի» առաջին ընկերական խաղն էր նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։ Լեհաստանի գավաթակիրը պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին, […] ...

Մերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն աճում է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պատճառով. Արաղչի

19:06 23.06.2025

Մերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն աճում է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պատճառով. Արաղչի

Մերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն օրեցօր ավելանում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու Իսրայելի և ԱՄՆ-ի որոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Էսկալացիայի մակարդակը միայն աճում է ամեն օր այն պատճառով, որ նրանք որոշել են հարձակվել մեզ վրա, մեր օբյեկտների վրա, ոչ միայն Իսրայելի, այլև ամերիկացիների […] ...

Արմավիրի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր և թմրանյութ են հայտնաբերել

18:56 23.06.2025

Արմավիրի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր և թմրանյութ են հայտնաբերել

Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Այգեշատ գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 20 բույս, նաև ապակյա տարաներ` լցված չորացրած կանեփանման զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն […] ...

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետ

18:48 23.06.2025

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետ

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

18:42 23.06.2025

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև […] ...

BACK_TO_TOP