Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում Հունաստանի Կալամատա քաղաքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում Հունաստանի Կալամատա քաղաքում

14:00 19.04.2022

Ապրիլի 18-ին տեղի ունեցավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի այցը Հունաստանի Կալամատա քաղաք՝ մասնակցելու Կալամատայի քաղաքապետարանի և Կալամատայի Հայերի միության համագործակցությամբ կազմակերպված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին Հունաստանի հայոց թեմի առաջնորդ` գերաշնորհ Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսը, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Պերիկլիս Մանդասը, Հունաստանի և Կալամատա քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսը: Իր խոսքում քաղաքապետ Վասիլոպուլոսը նշեց, որ 107 տարի առաջ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ ընդգծելով անմեղ զոհերի հիշատակման և ոգեկոչման կարևորությունը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ` գերաշնորհ Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանն ընդգծելով, որ 107 տարի առաջ տեղի ունեցած Հայերի ցեղասպանությանը հաջորդեցին Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանությունները, 1955թ. Պոլսի զարգացումները, 1974թ. Կիպրոսի զավթումը և 2020թ. թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախ ներխուժումը, որի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ, ավիրվեցին եկեղեցիներ, մշակութային կոթողներ:

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Պերիկլիս Մանդասն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հունաստանի խորհրդարանը շարունակելու է պահանջել միջազգային հանրությունից ճանաչելու Հայերի ցեղասպանությունը, որպեսզի այլևս մարդկությունը չառերերսվի նմանատիպ ոճրագործությունների հետ:

Возможно, это изображение 7 человек, люди стоят и на открытом воздухе

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշելով, որ մեծ պատիվ է որպես Հունաստանում ՀՀ դեսպան Կալամատա կատարած առաջին այցի շրջանակներում մասնակցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Դեսպանը նշեց, որ այս օրերին Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ տեղի են ունենում Հունաստանի տարբեր քաղաքներում՝ Աթենքում, Քսանթիում, Ալեքսանդրուպոլիում, Սալոնիկում, Կալամատայում և այլ քաղաքներում: Իր խոսքում դեսպանն ընդգծեց, որ Հունաստանը այն եզակի երկրներից է, որտեղ թե՛ մեծ և թե՛ փոքր քաղաքներում հիշում են այդ օրերը, հարգում անմեղ զոհերի հիշատակը: Այդ համատեքստում դեսպան Մկրտչանն արձանագրեց, որ դա չափազանց կարևոր է, քանի որ հիշատակումը կարևոր քայլ է ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Միաժամանակ դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը, Հունաստանի, Կիպրոսի և մի շարք այլ բարեկամ երկրների հետ միասին պարբերաբար հեղինակում է ցեղասպանության կանխարգելմանն ուղղված բանաձևեր՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում: Դեսպանն իր խորին երախտագիտությունը հայտնեց հույն եղբայրական ժողովրդին՝ Հայաստանի և հայ ժողովրդի բնական դաշնակցին վերջինիս կողմից ցուցաբերվող աջակցության համար ընդգծելով, որ կշարունակի ջանքեր գործադրել էլ ավելի ամրապնդելու երկու երկրների դաշնակցային հարաբերությունները:

Возможно, это изображение 12 человек, люди стоят и на открытом воздухе

Դեսպանն արձանագրեց, որ երկու ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ, ընդհանուր սպառնալիքներ, նաև ընդհանուր պատմություն, որն ուրույն դերակատարություն ունի երկու պետությունների ձևավորման գործում: Իր խոսքի վերջում դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Կալամատայի հույներին՝ Կալամատայի հայկական համայնքի հետ միասին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու համար:

Возможно, это изображение 13 человек, люди стоят, дерево и на открытом воздухе

Միջոցառման ավարտից հետո կայացավ ծաղկեպսակի զետեղման արարողություն Հայոց ցեղասպանությանը նվիրված հայկական խաչքարի մոտ՝ Կալամատայի քաղաքապետի, Հունաստանում ՀՀ դեսպանության, Հունաստանի խորհրդարանի պատգամավորների, Կալամատայում Հունաստանի ԶՈՒ-ը ներկայացնող հրամանատարի ներկայացուցչի, Հունաստանում հայկական համայնքի ներկայացուցիչների և Կալամատայի հայկական համայնքի եկեղեցական խորհրդի նախագահի կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

10:10 09.06.2025

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

Այսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

10:05 09.06.2025

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

Հունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...

Հրդեհ Ախուրյան գյուղում

10:00 09.06.2025

Հրդեհ Ախուրյան գյուղում

Հունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

BACK_TO_TOP