15:26 19.04.2022
2020թ. ադրբեջանական լայնածավալ հարձակումները և ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Հայաստանի գյուղերի հարևանությամբ սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները: ԱԺ կայքի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը 2021թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելու ժամանակ:
Զեկույցը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 19-ի արտահերթ նիստում: Գրեթե 2000 էջից կազմված ծավալուն փաստաթղթում ներկայացվում են կոնկրետ խնդիրները, առաջարկվում լուծման տարբերակներ:
«Հաշվետու տարում արմատական աշխատանքներ են տարվել հետպատերազմական փուլում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված խախտումների և դրանց հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ: Այդ նպատակով Պաշտպանի գլխավորությամբ պարբերական այցեր են իրականացվել սահմանամերձ բնակավայրեր, տեղում մանրամասն ուսումնասիրվել են տեղի բնակիչների կենսաապահովման պայմանները, առանձին իրավունքների ապահովման հետ կապված հարցերը: Այցերի արդյունքում մշակվել և իրավասու պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին են ներկայացվել ամփոփ տեղեկություններ՝ արձանագրված մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ»,- նշել է Հայաստանի օմբուդսմենը:
Քրիստիննե Գրիգորյանի խոսքերով՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունավետության գրավականն են նաև օրենսդրական այն երաշխիքները, որոնք ապահովում են ինստիտուցիոնալ անկախության անհրաժեշտ մակարդակ: Սակայն, ըստ նրա, գործնականում արձանագրվել են դեպքեր, որոնք պարունակել են Պաշտպանի գործունեության ինստիտուցիոնալ խոչընդոտների իրական վտանգներ: Դրանցից մեկը վերաբերել է հաստատության ֆինանսական անկախության երաշխիքի վերացմանը: «Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը խոչընդոտող մեկ այլ արատավոր երևույթ էր Պաշտպանի հասցեին իր գործունեության իրականացման կապակցությամբ գլխավորապես կեղծ էջերից կամ օգտահաշիվներից կազմակերպվածության բարձր աստիճանի ատելության ու վիրավորանքի, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ սխալ տեղեկությունների տարածումը»,- ընդգծել է նա:
2021թ. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ՀՀ սահմանադրական դատարան է հասցեագրվել 11 դիմում: Դիմումներում բարձրացվել են մի շարք դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2022թ. հունվարի 31-ին հրապարակված սոցիալական հարցման արդյունքներով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից գոհ է հարցմանը մասնակցած քաղաքացիների 68 տոկոսը, շատ գոհ` 35 տոկոսը, որոշ չափով գոհ՝ 33 տոկոսը: Հարցումն իրականացվել է 1512 քաղաքացիների շրջանում, ընդգրկել է 2021թ. նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը:
Միջազգային հանրապետական ինստիտուտն անցկացրել է նաև Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե որ հաստատություններն են համարվում առավել վստահելի՝ արտաքին քաղաքականության մասին տեղեկատվություն ստանալու տեսանկյունից: Քաղաքացիներն այս հարցում ևս ամենաշատը (առավելագույն 30 տոկոսից՝ 25 տոկոս) վստահել են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին:
Զեկուցողի խոսքով՝ 2021թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ընդհանուր ուսումնասիրությունը վկայում է, որ շարունակում են արդիական մնալ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի իրացման հետ կապված, պետական պատվերներին առնչվող խնդիրները:
Հաղորդման մեջ ներկայացված են նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի կողմից քաղաքական պայքարում հնչեցրած ատելության խոսքն ու սպառնալիքները:
Տեղեկատվության ազատության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2021թ. մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայում շարունակվում են վիրավորանքներն ու ատելության խոսքը, տարբեր հարցերում փոխադարձ մեղադրանքները՝ առողջ կամ մասնագիտական քննարկումների գրեթե լիակատար բացակայության պայմաններում: Այդպիսի գրառումները խիստ վտանգավոր չափերի են հասել՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած ճգնաժամային իրավիճակները, էմոցիոնալ լարվածությունը:
Նշենք, որ Քրիստիննե Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել է 2022թ. փետրվարի 25-ին, իսկ ներկայացված զեկույցը մեծամասամբ վերաբերում է նախորդ Պաշտպանի՝ Արման Թաթոյանի գործունեությանը: Զեկույցը հրապարակվել էր նախորդ պաշտպանի պաշտոնավարման օրոք:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել է՝ զեկույցը ներկայացնելիս արդյո՞ք չի եղել շահերի բախում՝ հաշվի առնելով, որ Քրիստիննե Գրիգորյանը նախկինում քաղաքական պաշտոն է զբաղեցրել: Օմբուդսմենը, պատասխանելով հարցին, նշել է, որ ինքը պաշտոնատար անձ է և առաջնորդվում է Սահմանադրությամբ և օրենքով, և շահերի բախման խոսք լինել չի կարող:
Զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն:
11:06 09.06.2025
Հարավային Կորեան հետաձգել է նախագահի դեմ հետաքննությունը11:01 09.06.2025
Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջՇվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ և կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ նրա ազատ արձակումն ապահովելու համար։ «Ազատության նավատորմը», որի մեջ է մտնում նաև «Մադլեն» նավը, որով Թունբերգը և այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։ […] ...
10:53 09.06.2025
«National». Սիրիան Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է 16 միլիարդ դոլարի ներդրումներՍիրիան նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է գրեթե 16 միլիարդ դոլարի ներդրումներ և միջազգային օգնություն, ըստ էմիրաթական The National հրատարակության հաշվարկների։ Ամենամեծ ներդրողը կատարյան UCC Holding ընկերությունն էր, որը Սիրիայում 1 ԳՎտ հզորությամբ չորս գազային էլեկտրակայանների և մեկ արևային էլեկտրակայանի կառուցման վրա կծախսի 7 միլիարդ դոլար։ Միավորված Ազգերի Զարգացման Ծրագիրը […] ...
10:47 09.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ ԷմիրություններՀունիսի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ ...
10:42 09.06.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […] ...
10:36 09.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...