17:49 19.04.2022
Հովհաննես Թումանյանի թանգարանում ապրիլի 20-ից մինչև հունիսի 15-ը տեղի կունենա ցուցահանդես հայերի սրճախմության և սուրճի ավանդույթների մասին՝ ընդգրկելով 18-րդ դարից մինչ 20-րդ դարակես ընկած ժամանակահատվածը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ ներկայացվելու է սուրճի մշակույթի վերաբերյալ 100-ից ավելի ցուցանմուշ:
Առաջին անգամ 32 թանգարան և մասնավոր հավաքածուներ միացել են նախագծին՝ որպես հայաստանյան թանգարանների լայնածավալ համագործակցության դրսևորում: Ցուցահանդեսի ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա այցելելու և տեղեկանալու սուրճի մշակույթում հայերի մասին պատմող զանազան փաստարկների։ Մինչև ցուցահանդեսի ավարտը՝ յուրաքանչյուր ուրբաթ (ժամը՝ 19։00), այցելուները թանգարանում կարող են ներկա գտնվել սուրճի և հայ մեծերի, ազգագրության, պատմության վերաբերյալ զրույց-քննարկումների։
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել.
Հայերի դերն աշխարհի տարբեր երկրներում սուրճի տարածման գործում։
Ներկայացնել արևմտահայերի և արևելահայերի կենցաղում, ազգագրության մեջ սուրճի կիրառման պատմությունը։
Փաստերը հետաքրքիր տեղեկություններ են փոխանցում Մուշի, Վանի, Զմյուռնիայի, Կ. Պոլսի, Եվդոկիայի, Մալաթիայի և այլ տեղավայրերի կենցաղի մասին։
Ուշագրավ է նաև, որ 18-րդ դարի վերջում և 19-րդ դարի սկզբին Կուտինայում 22 վարպետներ իրենց ընտանիքներով պատրաստել են միայն սուրճի բաժակներ։ Հայաստանյան թանգարաններում պահվում են մի քանի նմուշներ։ Խորհրդանշական այս բաժակներից մեկն էլ հանդիսանում է նախագծի տարբերանշանը։
Ուշագրավ է հայ մեծերի՝ նկարիչների, գրողների, երաժիշտների, գիտնականների (Մարտիրոս Սարյան, Արշիլ Գորկի, Երվանդ Քոչար, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վիլյամ Սարոյան, Ղևոնդ Ալիշան, Հրաչյա Աճառյան և այլոց) կյանքում նրանց սերն ու առանձնահատուկ պատմությունները՝ կապված ըմպելիքի հետ, և անգամ ինչպիսի հիշատակություն է ըմպելիքը գտել բազմաթիվ գրական ստեղծագործություններում (հիմնականում արևմտահայ գրողների շրջանում), նկարիչների աշխատանքներում։
Արխիվային նյութերի և լուսանկարների օգնությամբ պատմել 19-րդ դարի վերջից Արևելյան Հայաստանում սրճարանային քաղաքներ համարվող Երևանում և Ալեքսանդրապոլում հիմնված սրճարանների մասին՝ սկսած 17-րդ դարից մինչև 1960-ական թթ.։
Ինչպե՞ս հայրենադարձները կարողացան ըմպելիքը դարձնել լայն սպառման միջոց։
Ցուցահանդեսի համար հիմք են ծառայել ոչ միայն հայկական աղբյուրներն ու հայաստանյան թանգարանների պահոցները, այլև աշխարհի մի շարք գիտնականների ուսումնասիրությունները, տարբեր գիտական կազմակերպությունների արխիվները։
13:56 09.06.2025
Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմՀիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...