17:58 19.04.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 14-ին կայացել է գյուղատնտեսության ոլորտի 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագծերի հանրային քննարկում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկումը վարել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արմինե Խառատյանը, շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ։
Իր ներածական խոսքում Արման Խոջոյանն ընդգծել է նախարարության բյուջետային հայտերի կազմման գործընթացում հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության, նրանց հետ մասնագիտական քննարկումների կազմակերպման ու կարծիքների փոխանակման անհրաժեշտությունը։
Այնուհետև հանդիպման մասնակիցներին համառոտ ներկայացվել են բյուջետային հայտերի նախագծերը, որոնց վերաբերյալ հնչել են մի շարք առաջարկներ, մասնավորապես՝ հողային բարեփոխումների, պարենային արտադրանքի ինքնաբավության բարձրացման, ջրային ռեսուրսների խնայողության, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, տեղական սերմնարտադրության զարգացման, անասնաբուծության ոլորտում կենդանիների հաշվառման և համարակալման, ինչպես նաև անասնաբուժական միջոցառումների արդյունավետ կազմակերպման և այլ խնդիրների վերաբերյալ։
Քննարկման ավարտին նշվել է, որ ներկայացված դիտարկումները և առաջարկները հաշվի կառնվեն համապատասխան հայտերի լրամշակման փուլում:
Ագրոպարենային համակարգի զարգացման քաղաքականության մեջ որպես հիմնական գերակայություններ դրված են գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացումը, բնակլիմայական ռիսկերի մեղմումն ու տնտեսավարողների եկամուտների ավելացումը:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունների ամփոփաթերթ
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկման արձանագրություն
Նախարարության համակարգման շրջանակում գտնվող տնտեսության ոլորտների՝ ներառյալ զբոսաշրջությունը, 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի ապրիլի 15-ին նախատեսված քննարկումը չի կայացել, քանի որ հասարակական կազմակերպությունների կողմից քննարկմանը մասնակցության համար դիմումներ չեն ներկայացվել։
13:56 09.06.2025
Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմՀիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...