14:47 24.04.2022
Ծիծեռնակաբերդ այցելած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կարծում է, որ Միացյալ նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը ազդեցիկ է նման դեպքերի կրկնության բացառման տեսանկյունից։ Նա անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությանը։ Մարդու իրավունքների պաշտպանն էլ նշել է, որ այսօր ադրբեջանական կողմի հայատյացության քաղաքականությունը ոչ միայն շարունակվում է, այլ նաև՝ ահագնանում։
«Ես այսօր այստեղ եմ, իմ հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1․5 մլն հայերին և մեր աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին։ Նախագահ Բայդենը և նրա վարչակազմը հանձնառու են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովմանն ամբողջ աշխարհում, սա նաև ներառում է նման դեպքերի կրկնության բացառումը։ Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը մենք համարում ենք շատ ազդեցիկ և կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ այդ ճանապարհին։ Կարևորությունը կայանում է նրանում, որ մենք այդ հայտարարությամբ ճանաչում ու ընդունում ենք 1915թ․-ին տեղի ունեցած պատմական փաստը։ Մենք հանձնառու ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և որպես Միացյալ նահանգներ, ՀՀ-ի բարեկամ և գործընկեր։ Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ սպառնալի և թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին։ Ռուսաստանի՝ Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարությունը, համատեղ հայտարարություն չէր և չի արտացոլում Միացյալ նահանգների մոտեցումն այս հարցի շուրջ։ Ուկրաինայի դեպքերի ֆոնին կարծում ենք, բարդացել է Մինսկի խմբի գործունեությունը, բայց մենք կարծում ենք, որ համանախագահության ձևաչափով կան հնարավորություններ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Մենք կշարունակենք և՛ երկկողմ ձևաչափում, և՛ որպես Մինսկի համանախագահ, հնարավոր ուղիները դիտարկել հակամարտության լուծման խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Մենք նաև ողջունում ենք Հայաստանի վարչապետի անցած շաբաթվա խոսքը, կարևոր ենք համարում նրա ուղերձը և բոլոր կողմերին կոչ ենք անում՝ հանդես գալ խաղաղությանն ուղղված նման ուղերձներով»,- նշել է ԱՄՆ դեսպան Թրեյսին։
Մանրամասները՝ տեսանյութում։
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...