15:36 02.05.2022
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրվել էր լիազորություն` պայմանավորված, մասնավորապես, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ոլորտում առկա գործառույթներին առնչվող իրավակարգավորումների հստակեցման և գործնականում առաջացած խնդիրների հաղթահարման անհրաժեշտությամբ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի տեղեկացմամբ` այս հանգամանքով է պայմանավորված ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով ընդունելը, տեղեկացնում է ԱԺ կայքը։
Օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 2-ի նիստում:
Փոխնախարարը նշել է, որ նախագծերի ընդունմամբ նախատեսվում է պարզեցնել աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները հանձնաժողովին տրամադրելու ընթացակարգն աուդիտի կազմակերպման, ինչպես նաև կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և դրանց ներկայացման ձևաթղթի սահմանման լիազորությունը վերապահելով հանձնաժողովին:
Առաջարկվում է օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Կուսակցության տարեկան հաշվետվության ձևը, դրա լրացման և հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնելու կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»: Օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասն էլ առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կուսակցությունները հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին են ներկայացնում տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ, որոնց ցանկը, ներկայացման ձևաթուղթը և ժամկետները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»:
Փոփոխվում են նաև փաթեթով նախատեսված ժամկետները:
Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և հարակից մի շարք օրենքներով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված` կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության և կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացումը:
Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում` հատուկ ընթացակարգով` հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և հեղինակի առաջարկությունը:
22:17 22.07.2025
Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:08 22.07.2025
Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվելՀուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...
21:52 22.07.2025
Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասինԱշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...
21:38 22.07.2025
Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն2025 թվականի սկզբից ի վեր Չեխիայում ավելի քան 900 մարդ վարակվել է հեպատիտով Ա -ով, ինչը գրեթե ինը անգամ ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Novinky լրատվական պորտալը՝ հղում անելով Հանրային առողջապահության պետական ինստիտուտին։ 2025 թվականին հանրապետությունում մահացել է հեպատիտ Ա -ով ախտորոշված 10 հիվանդ։ Անցյալ տարի այս հիվանդությունը, որի երկրորդ […] ...
21:24 22.07.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններՇարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հունաստան: Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակրոպոլիսի թանգարան և Աթենքի հնագիտական թանգարան: Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով թանգարանային ոլորտում երկկողմ համագործակցությունը, […] ...