Նվազել են ՃԵԿ հանցավոր խախտումները, դրանց արդյունքում մահվան դեպքերը և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները. ամփոփում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+30.09 oC

Նվազել են ՃԵԿ հանցավոր խախտումները, դրանց արդյունքում մահվան դեպքերը և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները. ամփոփում

15:47 02.05.2022

Ինչպես արդեն տեղեկացվել է, 2022թ. առաջին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է ՀՀ դատախազության կողմից որպես առաջնահերթություն հռչակված մի քանի առանցքային ուղղություններով հանցավորության դինամիկայի շոշափելի բարելավում, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2022թ. առաջին եռամսյակում, ի թիվս այլ հանցատեսակների արձանագրվել է նաև ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումների և դրանց հետևանքով մահվան ելքով դեպքերի էական նվազում: Եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային հանցագործության 381 դեպք, որոնցից 60-ը՝ մահվան ելքով, ապա 2022թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է նման 337 դեպք, որոնցից մահվան ելքով դեպքերը եղել են 49-ը: Այսինքն ՃԵԿ հանցավոր խախտումները նվազել են 11.5%-ով, իսկ մահվան ելքով դեպքերը՝ 18.3%-ով:

Ընդ որում՝ բարելավվել է նաև այս բնույթի հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Եթե 2021թ. բացահայտվել է ՃԵԿ հանցավոր խախտումների դեպքերի 63.6%-ը, ապա 2022թ.՝ 75%-ը: Մահվան ելքով դեպքերի բացահայտման ցուցանիշն աճել է 16.6 տոկոսով (2021թ. առաջին եռամսյակում՝ 44.1%, իսկ 2022թ.՝ 60.7%):

Դրական տեղաշարժն էականորեն պայմանավորված է նախորդ տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության բարձրացման և ՃԵԿ խախտումների կանխարգելման ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից դատախազական ներգործության գործիքակազմի ակտիվ կիրառմամբ ավտոճանապարհներին երթևեկության անվտանգության ապահովման հասցեական միջոցառումների իրականացմամբ, նման հանցատեսակով պատժողական քաղաքականության խստացմամբ:
Դրական միտումներ են առկա մեկ այլ՝ ավանդաբար խնդրահարույց համարվող սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարում: Այս բնույթի հանցագործությունների դեպքերը 2022թ. առաջին եռամսյակում նվազել են 141-ով կամ 4.3%-ով (2021թ.՝ 2471 դեպք, 2022թ.՝ 2360): Ընդ որում՝ դրանց բացահայտման ցուցանիշը կազմել է 52%` 2021թ. առաջին եռամսյակի 49.5%-ի դիմաց: Անձնական գույքի հափշտակությունների դեպքերը նվազել են շուրջ 10%-ով, ավազակությունները՝ 7.7%-ով: Եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել է գողության 2471 դեպք, ապա 2022թ.՝ 2360, այսինքն՝ գողության դեպքերը նվազել են 111-ով, կամ 4.5%-ով:

Հատկանշական է, որ արձանագրվել է բնակարանային գողությունների շոշափելի նվազում: Մասնավորապես, 2022թ. 1-ին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է բնակարանային գողության 284 դեպք, այն պարագայում, երբ 2021թ. նույն ընթացքում գրանցվել էր նման 325 դեպք, այսինքն՝ դեպքերը նվազել են 41-ով կամ 12,6%-ով: Դրան զուգահեռ, եթե 2021թ. առաջին եռամսյակում արձանագրված բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը կազմել էր 41,6%, ապա 2022թ.՝ 51,6%:

Բնակարանային գողությունների դեմ քրեաիրավական պայքարը տարիներ շարունակ ՀՀ դատախազության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն: Դրա շրջանակում դատախազության ստորաբաժանումները շարունակաբար իրականացնում են այս հանցատեսակի առումով առավել ռիսկային և խոցելի բնակտարածքների քարտեզագրում՝ արձանագրվող դեպքերին նպաստած պատճառների վերացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններով միջնորդագրեր և հաղորդումներ ուղղելով պատկան մարմիններին:

Ոստիկանության, ՏԻՄ մարմինների հետ գործակցությամբ բազմաբնակարան շենքերի մուտքերը կահավորվում են կոդավորված փականներով դռներով, լուսավորության, տեսահսկման սարքերով: Ոստիկանության կարգախմբերը համեմատաբար ավելի ուժեղացված ծառայություն են իրականացնում հանցավորների թիրախ հանդիսացող թաղամասերում, բնակտարածքներում:

Այս բնույթի հանցագործությունները տաք հետքերով բացահայտելու և քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գլխավոր դատախազությունը մշակել և շրջանառության մեջ է դրել բնակարանային գողությունների քննության մեթոդական ուղեցույց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

22:17 22.07.2025

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

22:08 22.07.2025

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...

SHANTNEWS

22:00 22.07.2025

SHANTNEWS

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

21:52 22.07.2025

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

Աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

21:38 22.07.2025

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

2025 թվականի սկզբից ի վեր Չեխիայում ավելի քան 900 մարդ վարակվել է հեպատիտով Ա -ով, ինչը գրեթե ինը անգամ ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Novinky լրատվական պորտալը՝ հղում անելով Հանրային առողջապահության պետական ինստիտուտին։ 2025 թվականին հանրապետությունում մահացել է հեպատիտ Ա -ով ախտորոշված 10 հիվանդ։ Անցյալ տարի այս հիվանդությունը, որի երկրորդ […] ...

ԿԳՄՍ նախարարն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններ

21:24 22.07.2025

ԿԳՄՍ նախարարն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հունաստան: Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակրոպոլիսի թանգարան և Աթենքի հնագիտական թանգարան: Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով թանգարանային ոլորտում երկկողմ համագործակցությունը, […] ...

BACK_TO_TOP