15:50 02.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը: Այն ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Նախ անդրադարձ է կատարվել անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայիս համակարգին, առկա խնդիրներին ու թերություններին, հաշմանդամության փորձաքննության գործընթացին, մատուցվող ծառայություններին, երաշխիքներին, ինչպես նաև սոցիալական պաշտպանությանը:
Նշվել է, որ հաշմանդամության քաղաքականության փոփոխության նոր մոդելը նախատեսում է առավել հասցեական մոտեցում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց՝ հաշվի առնելով նաև ընտանիքների հնարավորություններն ու կարողությունները: Բացի դրանից՝ նախատեսվում է Միասնական սոցիալական ներկայիս 34 ծառայությունների փոխարեն այդ թիվը հասցնել 49-ի, բարելավել վերջիններիս ենթակառուցվածքներն ու ներգրավվել մասնագիտական նոր կարողություններ:
Այնուհետև անդրադարձ է կատարվել մոդելի ներդրման «ճանապարհային քարտեզ»-ին, ինչպես նաև նոր համակարգից ակնկալվող արդյունքներին: Զեկուցվել է, որ մոդելը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:
Ամփոփելով քննարկումները՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրային կյանքում ներգրավվածության ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումն ու հասցեական աջակցության ապահովումը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարել է խորհրդակցության ընթացքում ներկայացված գաղափարներն ու առաջարկությունները, որոնք միտված են մոդելի արդյունավետության բարձրացմանը, ներառել նախագծում՝ լրամշակելով այն:
22:24 22.07.2025
ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցերՀուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...
22:17 22.07.2025
Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:08 22.07.2025
Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվելՀուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...
21:52 22.07.2025
Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասինԱշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...
21:38 22.07.2025
Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն2025 թվականի սկզբից ի վեր Չեխիայում ավելի քան 900 մարդ վարակվել է հեպատիտով Ա -ով, ինչը գրեթե ինը անգամ ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Novinky լրատվական պորտալը՝ հղում անելով Հանրային առողջապահության պետական ինստիտուտին։ 2025 թվականին հանրապետությունում մահացել է հեպատիտ Ա -ով ախտորոշված 10 հիվանդ։ Անցյալ տարի այս հիվանդությունը, որի երկրորդ […] ...