17:53 02.05.2022
Ապրիլի 28-ին ոստիկանություն դիմած մի ընկերության տնօրեն հայտնում էր, որ սուպերմարկետի մենեջեր ներկայացած անձը իր հետ հեռախոսով պայմանավորվել էր 3500000 դրամի համակարգչային վիդեոքարտեր գնելու վերաբերյալ: Համաձայնության էին եկել, սարքավորումները փոխանցել էր գնորդի ուղարկած անձին, որից հետո մենեջերի հետ կապ հաստատել չէր կարողացել:
Ներկայացված խարդախության դասական օրինակը արձանագրվել է ոստիկանության Մաշտոցի բաժնում։ Պարզունակ այս մեխանիզմը, որից տուժած անձինք ու կազմակերպություններն այսօր բավական շատ են, կիրառվում է միանման ալգորիթմով։ Խարդախության հերթական զոհ չլինելու համար նախ պետք է լինել տեղեկացված։
Խարդախությունը սկսվում է, այսպես ասած, հավաքագրումից։ Խարդախն ուսումնասիրում է համացանցի առուվաճառքի հայտարարությունների կայքերը։ Հեռախոսով, որպես կանոն՝ հավելվածների միջոցով, կապվում է ապրանք վաճառող քաղաքացու հետ, հարցուփորձ անում, գին իջեցնում, համոզում, վստահություն շահում։ Երբեմն խարդախության զոհը համաձայնում է ապրանքը փոխանցել միջնորդին, երբեմն էլ՝ խարդախն անձամբ է հանդիպում վաճառողին, վերցնում ապրանքը, խոստանում մի քանի րոպեից փողը բերել ու տարբեր պատրվակներով անհետանում է։
Հանցագործության բացահայտումը անհամեմատ բարդանում է, երբ կիրառվում է փոքր-ինչ այլ մեխանիզմ։ Խարդախը կապվում է տարատեսակ ապրանքներ վաճառող կազմակերպությունների հետ, ներկայանում մեկ այլ կազմակերպության ներկայացուցիչ և պայմանավորվում վճարել բանկային փոխանցման միջոցով։
Սովորաբար զոհի մոտ վստահություն ներշնչելու համար խարդախություն կատարող անձինք ներկայացնում են գումարի փոխանցման կեղծ բանկային անդորրագիր, փողը չստանալը պատճառաբանում տեխնիկական խնդրով կամ բանկային օրվա ավարտով։ Հանցագործությունից անտեղյակ երրորդ անձանց, հիմնականում՝ տաքսի ծառայություն մատուցող քաղաքացիների միջոցով փոխադրում են ապրանքը, ինչից հետո պարզապես զոհի զանգերին չեն պատասխանում։ Հետքը կորցնելու համար խարդախը նախապես պայմանավորված է լինում մի քանի տաքսու վարորդի հետ, որոնք, բանից անտեղյակ, մեկը մյուսին փոխանցելով՝ խարդախությամբ հափշտակված ապրանքները փոխադրում ու տեղ են հասցնում։
Խարդախության այս տեսակի զոհ չդառնալու համար ոստիկանությունը հորդորում է. հարգելի՛ քաղաքացիներ, զերծ մնացեք կասկածելի անձանց կամ կազմակերպությունների հետ շփումից, մի՛ հավատացեք ու մի՛ վստահեք անծանոթներին ձեր կողմից վաճառվող ապրանքն ու իրերը։ Ապրանքը փոխանցեք բացառապես բանկային իրական փոխանցումից հետո, երբ գումարն արդեն համալրված կլինի ձեր հաշվեհամարին։ Թեկուզ 1-2 րոպեով, մի՛ կորցրեք գնորդին ձեր տեսադաշտից, երբ ապրանքն արդեն հանձնել եք նրան, իսկ փողը դեռ չեք ստացել։ Հաճախ խարդախները ստեղծում են մի իրավիճակ, երբ խնդրում են սպասել, ասենք, իր ավտոմեքենայում կամ իրեն ուղեկցող անձի հետ։ Նման դեպքերում միայն վերջում է պարզվում, որ ավտոմեքենան, որի մեջ սպասում եք՝ նրանը չէ, իսկ անձը, որն ուղեկցում էր խարդախին, պարզապես բանից անտեղյակ տաքսու վարորդ է։ Իսկ եթե, այնուամենայնիվ, արդեն դարձել եք խարդախության զոհ, ապա անմիջապես դիմեք ոստիկանություն, քանի որ յուրաքանչյուր հապաղած րոպեն կարող է բարդացնել կամ անհնար դարձնել հանցագործության բացահայտումը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...