15:24 05.05.2022
ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստում հավանություն է տրվել ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին:
Ծրագրի արդյունքների մասին` նախադպրոցականից մինչև բուհ
Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը Համաշխարհային բանկի աջակցությամբ մեկնարկել է 2015 թվականին: Այն ընդգրկում է կրթության բոլոր մակարդակները՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն և միտված է միջազգային լավագույն չափորոշիչներին համահունչ կրթական համակարգի ապահովմանը:
«Ծրագրի շրջանակներում Հայաստանում ստեղծվել են 136 նախակրթարաններ, որոնցում ընդգրկված են 4-6 տարեկան 13.580 երեխաներ: Վարկային ծրագրով հիմնանորոգվել է 13 ավագ դպրոց, որոնցից 10-ը՝ մարզերում, 3-ը՝ Երևանում: 107 ավագ դպրոցներ համալրվել են 335 բնագիտական լաբորատորիաներով: 585 դպրոցներ վերազինվել են համակարգչային սարքավորումներով: Ընդ որում` հենց այս համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ուսուցչի պակաս ունեցող գյուղական դպրոցներում ձևավորվել են հեռավար ուսուցման սենյակներ: Նման 53 դպրոցներում այժմ մենթոր դպրոցների ուսուցիչները էլեկտրոնային դասավանդում են իրականացնում` մասնագետներ չունեցող դպրոցների երեխաների համար:
Ավելի քան 4000 ուսուցիչներ և վարչական աշխատողներ են վերապատրաստվել` ստանալով ուսումնական գործընթացում ՏՀՏ-գործիքների կիրառման հմտություն։ Վերանայվել են հանրակրթության 6 ուսումնական ոլորտների ուղղությամբ առարկայական չափորոշիչները և ծրագրերը»,- նշել է Վահրամ Դումանյանը` ներկայացնելով վարկային ծրագրով կատարված հիմնական աշխատանքները:
Նախարարի տեղեկացմամբ` նորարարական ծրագրերի իրականացման և կարողությունների հզորացման նպատակով 15 բուհերի տրամադրվել են 18 դրամաշնորհային ծրագրեր, որոնց արդյունքում բուհերում ստեղծվել են նորարարական գիտահետազոտական կենտրոններ՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով և արդիականացված կրթական բովանդակությամբ:
Վարկային նոր ծրագրով նախատեսվող աշխատանքների մասին
Հիմք ընդունելով «Կրթության բարելավում» վարկային ծրագրի արդյունավետությունը` ՀՀ կառավարությունը լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար դիմել է Համաշխարհային բանկին` ծրագրի շարունակականության ապահովման նպատակով:
ԿԳՄՍ նախարարի խոսքերով` վարկային նոր միջոցներն ուղղվելու են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված մինչև 2026 թվականն առնվազն 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև կառուցվող հաստատությունների համար նոր գույքի և սարքավորումների ձեռքբերմանը:
«Նոր ծրագրով 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական ծառայություններ, որոնցում ներգրավված կլինեն 4-6 տարեկան շուրջ 3000 երեխաներ: Կհիմնանորոգվեն, կկահավորվեն և կվերազինվեն 4 ավագ դպրոցներ: 200 հանրակրթական դպրոցների կտրամադրվեն բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների համար»,- փաստել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ նախատեսվում են նաև Կրթության կառավարման և տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) թվայնացման աշխատանքներ:
Բուհերում կշարունակվի նորարարական գիտահետազոտական կենտրոնների ստեղծումը` 5 նոր դրամաշնորհային ծրագրերի միջոցով:
Նախատեսվող ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 28,25 մլն եվրո, այդ թվում՝ վարկային միջոցներից 22,60 մլն եվրո (Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով), իսկ պետբյուջեի միջոցներից՝ 5,65 մլն եվրո:
Կմեկնարկի Սյունիքի կրթական նոր մոդելի ներդրման ծրագիրը
ԿԳՄՍ նախարարն իր զեկույցում նշել է նաև, որ այս պահին ՀՀ Սյունիքի մարզում են գտնվում ԿԳՄՍ նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները: Համատեղ աշխատանքային խումբը խոշորացված համայնքների ավելի քան 5 տասնյակ բնակավայրերում տեղազննություն է կատարում` կրթական նոր համալիրների ստեղծման նպատակով: Միաժամանակ Կապան խոշորացված համայնքում 13 նոր կրթահամալիրների կառուցման նպատակով պայմանագրերն արդեն կնքված են: Այս ուղղությամբ այլ մարզերում ևս աշխատանքներ են կատարվում:
Շինարարություն է ընթանում 78 դպրոցում և 88 նախադպրոցական հաստատությունում
Գործադիրի նիստում ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ներկայացնելով ՀՀ–ում իրականացվող դպրոցաշինական ծրագրերը, նշել է, որ ներկայում նախագծման փուլում է գտնվում 40 դպրոց, 78 դպրոցներում ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնցից 37-ի աշխատանքները կավարտվեն մինչև ընթացիկ տարեվերջ:
Միաժամանակ նախագծման փուլում են 23 մանկապարտեզներ, շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են 88 մանկապարտեզում, որոնցից 58-ի շինարարությունը նույնպես կավարտվի մինչև տարեվերջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության ծրագրով կառուցվող, հիմնանորոգվող և վերակառուցվող բոլոր ուսումնական հաստատություններն անպայման պետք է ապահովվեն նոր գույքով և տեխնիկայով:
Վարչապետը հանձնարարել է հետևողական լինել աշխատանքները որակով և սահմանված ժամկետներում կատարելու հարցում:
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...