21:11 05.05.2022
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ներքին գործերի դաշնային նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝
Ուկրաինայի քաղաքացի չհանդիսացող երրորդ պետության քաղաքացիները կարող են, որոշակի պահանջները բավարարելու դեպքում, ժամանակավոր պաշտպանություն ստանալ Գերմանիայում։
Ուկրաինայի քաղաքացի չհանդիսացող երրորդ պետության քաղաքացիները, որպես այլընտրանք կարող են ինքնակամ որոշում կայացնել՝ վերադառնալու իրենց հայրենիք։ Այդ դեպքում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն օժանդակում է նրանց նաև ճամփորդական ծախսերը հոգալու հարցում։ Առանձին դեպքերում հնարավոր են նաև աջակցության այլ ձևեր։ Հայրենիք ինքնակամ վերադարձի և վերաինտեգրացիայի օժանդակության ծրագրերը համապատասխանաբար արդիականացվել են, որպեսզի դրանցից հնարավոր լինի անմիջապես օգտվել։
Անձնական խորհրդատվության ժամանակ հնարավոր է տեղեկանալ աջակցության առկա հնարավորություների մասին։ Դրա համար կարելի է կապ հաստատել վերադարձի հարցերով խորհրդատվական իրավասու մարմինների հետ, որոնց հասցեները հասանելի են www.returningfromgermany.de կայքէջում։
– Ովքեր կարող են ստանալ աջակցություն
Անձինք, ովքեր բնակվել են Ուկրաինայում որպես այլ պետության քաղաքացիներ և պատերազմի հետևանքով լքել են Ուկրաինան, կարող են կամավոր վերադարձի և վերաինտեգրման աջակցություն ստանալ, եթե մուտք են գործել Գերմանիա Դաշնային Հանրապետություն 2022 թվականի փետրվարի 24-ից հետո, պաշտոնապես գրանցվել են Գերմանիայում և չունեն սեփական միջոցներ լքելու երկիրը: Այս դրույթը կիրառվում է անկախ Ուկրաինայում ունեցած կացության կարգավիճակից:
– Ինչպիսի աջակցություն է հասանելի կամավոր վերադարձի և վերաինտեգրման համար
Հնարավոր աջակցություն կամավոր վերադարձողների համար
– օդանավի կամ ավտոբուսի տոմսի գումարի վճարում.
– կեցավայրից օդանավակայան, գնացքի կամ ավտոբուսի կայարան մեկնելու գումարի վճարում.
– ճամփորդության համար գումարի վճարում (ճամփորդական օգնություն).
– մեկանգամյա ֆինանսական ստարտափ աջակցություն՝ կախված քաղաքացիությունից.
– անհրաժեշտության դեպքում՝ բժշկական աջակցություն:
Հնարավոր վերաինտեգրման աջակցություն (կախված ժամանման երկրից)
– հետագա ֆինանսական ստարտափ աջակցություն.
– վերաինտեգրման աջակցություն բնակարանային և բժշկական խնամքի հարցերով.
– մասնագիտական դասընթացներ, աշխատանք գտնելու, բիզնես սկսելու հարցերում աջակցություն:
Ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել աջակցություն ստանալու համար
– անձնագիր կամ վերադարձի վկայական ծագման երկրից.
– առկայության դեպքում, Ուկրաիայում կացության թույլտվություն/կացության ապացույց.
– Գերմանիայում պաշտոնապես գրանցված լինելու ապացույց.
– միջոցների բացակայության ապացույց, անհրաժեշտության դեպքում, դա կարող է լինել գրավոր վկայություն անձի կենսապայմանների մասին (affidavit):
Լրացուցիչ տեղեկատվություն հասանելի է հետևյալ կայքէջում՝ www.returningfromgermany.de
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...
23:47 23.07.2025
Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներՀուլիսի 28-ից Զաքյան 3 հասցեում գործող ՆԳՆ ՄՔԾ բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ։ Այս մասին հայտնել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված լինելու դեպքում հնարավոր է անձամբ դիմել նաև՝ Երևանում՝ ՄՔԾ գլխամասային գրասենյակ, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն), մարզերում՝ ՄՔԾ […] ...