18:06 12.05.2022
Երեկ Նիդեռլանդներում Հայաստանի և այդ երկրի վարչապետների հանդիպումից ու հայտարարություններից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու նրանց:
SHANTNEWS.am-ի թղթակիցը Նիդեռլանդների վարչապետին հարցրել է.
«Պարոն վարչապետ, Նիդեռլանդները՝ որպես Եվրոպական միության հիմնադիր անդամ, որպես Եվրամիության արժեքներն առաջ մղող, ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին, նրանց ազատ չի արձակում: Ավելին՝ չնայած այն բազմաթիվ հայտարարություններին, որ Հայաստանն անում է, որ պատրաստ է խաղաղության, խաղաղության ջատագովներից է, Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը և ավելին՝ մինչ օրս շարունակում է գտնվել Հայաստանի սուվերեն տարածքում: Վերջում Դուք նաև խոսեցիք մշակութային արժեքներից, ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանը՝ այդ երկրի իշխանությունների կողմից ամենաբարձր հովանավորությամբ, ձևախեղում և ոչնչացնում է Արցախի հայկական պատմամշակութային արժեքները: Շնորհակալություն»:
Մարկ Ռուտեի խոսքերով՝ 2020 թվականի պատերազմը բոլորին ցույց տվեց, որ վերջնական խաղաղությունը մեծ կարևորություն ունի։
«Դրա համար էլ այդքան ուրախ ենք, որ ինտենսիվ երկխոսություն է տեղի ունենում: Դրանք, իհարկե, վերին աստիճանի դժվար և հուզմունքային զրույցներ են՝ այսպիսի պատմությունով: Միևնույն ժամանակ ասեմ, որ հետևողական խաղաղությունն իրագործելի է, և միայն այդ խաղաղությամբ կարող են երկու երկրներն այդ տարածաշրջանում ապրել: Պետք է շատ իրատես լինենք այդ առումով: Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը նույնպես ազդեցություն ունի երեք նախագահների վրա Մինսկի խմբի առումով, նկատի ունեմ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը: Դրականն այն է, որ այդ նախագահներն ակտիվ են, ակտիվ գործունեություն են ցուցաբերում, իրենց դրական աշխատանքը շարունակում են, և ինչպես ասաց այդ մասին իմ գործընկերը, Եվրոպական միությունը շատ ակտիվ է այդ առումով: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ դյուրացնող դեր է կատարում Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների միջև: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, որ բռնություններին վերջ դրվի, լարվածությունը նվազի, և կոնֆլիկտը խաղաղության սեղանի շուրջ լուծվի: Իհարկե, այդ մասին շատ երկար չեմ կարող խոսել, բայց մենք երկուսով մեր զրույցների և հեռախոսազրույցների ժամանակ այդ նույնը հաստատել ենք, որ դա շատ կարևոր է իրականացնել»,- պատասխանել է Նիդեռլանդների վարչապետը:
Հարցին նաև ՀՀ վարչապետն է անդրադարձել: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ երկկողմ հանդիպման ժամանակ նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ կապված հարցն են քննարկել:
«Եվ պիտի արձանագրեմ, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը շատ հստակ բանաձև է ընդունել այդ առիթով: Նաև պիտի արձանագրեմ, որ այդ հարցում վարչապետ Ռուտեի հետ մեր դիրքորոշումները համընկնում են: Իհարկե, հասկանալի է, որ այդ իրավիճակը միջազգային հանրության համար ավելի ու ավելի անընդունելի է դառնում, երբ մարդկանց կյանքերը կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ռազմագերիները պետք է վերադառնան տուն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև հավելում է արել Նիդեռլանդների վարչապետը։
«Նիդեռլանդները կշարունակի պայքարել այդ ուղղությամբ, որպեսզի գերիները կարողանան ապահով կերպով վերադառնալ իրենց հայրենիք»,- ասել է նա:
21:17 24.05.2025
Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ի շարժիչի հատվածումՄայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 35-ամյա […] ...
21:00 24.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 «Կոնվերսբանկ» և «ԱրմսվիսԲանկ» ընկերություններ, «Էրեբունի» հյուրանոց, «Սենյոր» ՍՊԸ, Քաջազունու փ. 5, 7, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մատենադարանի հիմնական մասնաշենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ […] ...
20:50 24.05.2025
Bloomberg. Եվրոպան ցանկանում է ամերիկյան զենք գնել՝ Ուկրաինա ուղարկելու համարԵվրոպական երկրները հետաքրքրված են մեծ քանակությամբ ամերիկյան զենք գնելով՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվի դա ուղղակիորեն անել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Եվրոպան չունի անհրաժեշտ զինանոցներ կամ բավարար զենք արտադրելու կարողություն՝ Կիևին ինքնուրույն մատակարարումները շարունակելու համար՝ առանց ԱՄՆ մասնակցության։ Եվրոպական երկրները հնարավոր լուծում են […] ...
20:42 24.05.2025
Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզումՈւկրաինական գերությունից ազատված 307 ռուս զինծառայողների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։ Մինչ այդ զինծառայողները գտնվում էին Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում էր անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Այսօր ևս 307 ռուս զինվորներ վերադարձվեցին։ Փոխարենը, ուկրաինական կողմին հանձնվեցին Ուկրաինայի զինված ուժերի 307 գերի վերցված զինյալներ։ Փոխանակման առաջին փուլը տեղի է […] ...
20:30 24.05.2025
Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի ՌուսաստանԵմենի առաջնորդ Ռիշադ ալ-Ալիմին նախատեսում է այցելել Ռուսաստան մայիսի 27-ին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եմենի առաջնորդի մամուլի ծառայությունից։ «Նախագահական ղեկավարության խորհրդի ղեկավարի այցը Ռուսաստան կկայանա մայիսի 27-29-ը, նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – նշել է գործակալության աղբյուրը։ Ալ-Ալիմին իշխանության եկավ Եմենի այն […] ...
20:20 24.05.2025
Էրդողանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման հարցը, ով անսպասելի այցով ժամանել է Ստամբուլ։ Էրդողանը խոսել է սիրիական բանակի կենտրոնացված վերահսկողության կարևորության մասին, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի վարչակազմը։ Շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերությունները, […] ...