22:27 17.05.2022
Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում Հայաստանի զբոսայգու բացման հանդիսավոր արարողություն
Մայիսի 15-ին Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվեց Հայաստանի անունով՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության։
Այգու բացումը կատարվեց Մոնպելիեի քաղաքապետ Միքայել Դըլաֆոսի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կողմից։ Ելույթներով հանդես եկան Մոնպելիեի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Մոնպելիեի Հայկական ընկերակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի պրոֆեսոր Ժերար Դեդեյանը, ինչպես նաև Մոնպելիեի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ Գոհար Գալստյանը և Հովհաննես Սարգսյանը։
Իր խոսքում դեսպան Տոլմաջյանն երախտիքի խոսք հայտնեց Մոնպելիեի քաղաքային խորհուրդին և քաղաքապետ Դըլաֆոսին՝ քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկը Հայաստանի անունով անվանակոչելու որոշման համար՝ ընդգծելով, որ այն հարգանքի տուրք է Հայաստանի և Մոնպելիեի միջև ամուր բարեկամությանը, որը սկիզբ է առնում դեռևս միջնադարից, երբ ակտիվ շփումներ էին հաստատվել Ֆրանսիայի պատմական Լանգըդոկ շրջանի և Կիլիկյայի հայկական թագավորության միջև։ Այս համատեքստում դեսպանը նաև հիշատակեց հայոց վերջին արքայի՝ Լևոն 5-րդ Լուսինյանի հանդիսավոր հյուրընկալումը Մոնպելիե քաղաքում։
Շարունակելով խոսքը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Դըլաֆոսին և քաղաքային խորհրդին՝ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունման համար՝ ի պաշտպանության Արցախի ժողովրդի և նրա իրավունքների։ Դեսպանը հիշատակեց նաև Մոնպելիեի դինամիկ և ակտիվ հայ համայնքի ու հայկական կազմակերպությունների հայրենանվեր գործունեությունը։ Այդ համատեքստում նաև ընդգծվեց պրոֆեսոր Դեդեյանի կարևոր ներդրումը՝ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Մոնպելիեի միջև համագործակցության ամրապնդման հարցում։
Ելույթներին հաջորդեց մշակութային ծրագիր, որի ընթացքում հնչեցին Եղիշե Չարենցի բանաստեղծություններ, Շառլ Ազնավուրի և մի շարք այլ հայ հեղինակների երգեր՝ Մոնպելիեի Հայկական ընկերակցության դպրոցի երեխաների կատարմամբ, ինչպես նաև դուդուկով կատարումներ ու հայկական ազգագրական պարեր՝ Ֆրանսահայ Երիտասարդաց Միության (JAF) ներկայացուցիչների մատուցմամբ։
Միջոցառումից հետո դեսպան Տոլմաջյանը գրառում կատարեց Մոնպելիեի «Ոսկե գրքում:
Հայաստանի զբոսայգու բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Էրո դեպարտամենտի սենատոր Հուսեին Բուրգին, Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը, Մոնպելիեի Փաստաբանական խորհուրդի նախագահ Նիլոկա Բեդել դը Բուզարենգեսը, նույն խորհուրդի նախկին նախագահ Լյուկ Կըրկաշարյանը, ինչպես նաև հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Էրո դեպարտամենտի շրջանային և Մոնպելիեի քաղաքային խորհուրդների անդամներ։
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:20 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...