13:55 18.05.2022
Սպիտակ տանը Բայդենի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում` քննադատական խոսքեր հնչեցնելով Թուրքիայի հասցեին։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընդունելության ժամանակ հյուրընկալել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին և նրա ընտանիքին։ Հիշեցնելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման 201-ամյակն է լրանում, Բայդենը շեշտել է, որ Հունաստանը ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է։
Բայդենի հետ հանդիպումից հետո Միցոտակիսը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում։ Նա ընդգծել էր, որ երկու երկրների հարաբերությունները ձևավորվում են պաշտպանության, տնտեսության և առևտրի ոլորտներում՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը հունական կղզիներում։
Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Միցոտակիսը նշել է, որ իրենք դեմ են Պուտինի հարձակմանը և հավելել, որ աջակցում են Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը։
Միցոտակիսը հայտարարել է, որ Թուրքիան մշտապես խախտում է Հունաստանի օդային տարածքը, տարածաշրջանում սադրիչ դիրքորոշում է որդեգրել, և այդ պատճառով Կիպրոսի հարցում առաջընթաց չի արձանագրվում, քանի որ Թուրքիան փորձում է պարտադրել խնդիրը «երկու առանձին պետության» սկզբունքով լուծելու մոտեցումը:
Հունաստանի վարչապետի ելույթում մասնավորապես նշվել է.
«Այստեղից պետք է ուղերձ հղենք բոլոր ավտորիտար առաջնորդներին, ուստի խնդրում եմ ուշադրություն դարձնել մի հարցի, որը մեզ անհանգստացնում է վերջին 48 տարում․ Թուրքիայի իրականացրած օկուպացիան և Կիպրոսի մասնատումը… Հունաստանը միշտ բարեկամության ձեռք է մեկնում իր հարևաններին, բայց միջազգային իրավունքում կա միայն մեկ շրջանակ մեր հարևանների հետ վեճերը լուծելու համար: Մենք թույլ չենք տա այնպիսի գործողություններ, որը խախտում է մեր ազգային ինքնիշխանությունը և իրավունքները: Սա նաև վերաբերում է մեր կղզիների վրայով անօրինական թռիչքների իրականացմանը: Հետևաբար, տարածաշրջանին ռազմական տեխնիկա մատակարարելու վերաբերյալ որոշում կայացնելիս խնդրում եմ ձեզ հաշվի առնել անկայունության վտանգը ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևում:
Միցոտակիսի ելույթից հետո դահլիճում բոլորը ոտքի են կանգնել և 3 րոպե ծափահարել Հունաստանի վարչապետին։
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...