Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել գումար հափշտակելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.31 oC

Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել գումար հափշտակելու համար

18:22 01.08.2018

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է փաստաբանի կողմից խարդախությամբ, կաշառք տալու պատրվակով, խոշոր չափերի գումարի առերևույթ հափշտակության դեպք: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մ. Հակոբյանը, 2002 թվականից զբաղվելով փաստաբանական գործունեությամբ, 2018թ. մարտին իր հաճախորդին առերևույթ դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի անդամներին, որից հետո խարդախությամբ նրանից հափշտակել է խոշոր չափերով՝ 1.200.975 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար գումար:

Մասնավորապես՝ փաստաբանը 2017թ. դեկտեմբերի 14-ին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով ստանձնել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի պաշտպանությունը: Քրեական գործով նշանակված փորձաքննության արդյունքում ցանկալի եզրակացություն ստանալու համար, ըստ քննության տվյալների, փաստաբանը մեղադրյալի հորեղբորից գումար է պահանջել՝ ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի անդամներին որպես կաշառք տալու համար:

2018թ. մարտի 17-ին փաստաբանն իր գրասենյակում մեղադրյալի հորեղբորից ստացել է պայմանավորված գումարի մի մասը՝ 1.200.975 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլարը՝ մնացած մասը փորձաքննության ավարտից հետո տալու պայմանով և առերևույթ հափշտակել այն։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեղադրյալի հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,- ասված է  հաղորդագրության մեջ՝ հավելումով, որ նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա տուժած

18:53 14.05.2025

Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա տուժած

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում […] ...

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

18:44 14.05.2025

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հատուկ հսկողություն են սահմանել դատապարտյալներ Ա․Հ․-ի և Ա․Ս․-ի, ինչպես նաև նրանց մոտ կարճատև տեսակցության եկած երկու քաղաքացու նկատմամբ։ Տեսակցությունների ընթացքում ծառայողները նկատել են, որ դատապարտյալ Ա․Հ․-ն փորձում է մյուս դատապարտյալին փոխանցել կասկածելի […] ...

Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը

18:33 14.05.2025

Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը

ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում 2025 թ․ ընթացքում կատարման ենթակա միջոցառումները քննարկելու նպատակով այսօր տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդգծելով Ռազմավարության մշակման և իրականացման գործընթացում փորձագիտական համայնքի, զարգացման գործընկերների ակտիվ մասնակցության դերը՝ […] ...

Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով

18:23 14.05.2025

Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով

Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

18:14 14.05.2025

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

18:07 14.05.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...

BACK_TO_TOP