Էրդողանը խոստովանում է, որ Թուրքիան Օսմանյան կայսրության «շարունակությունն» է. Հարութ Սասունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

Էրդողանը խոստովանում է, որ Թուրքիան Օսմանյան կայսրության «շարունակությունն» է. Հարութ Սասունյան

10:39 22.02.2018

Տասնամյակներ շարունակ թուրք պաշտոնյաները հերքել են Հայոց ցեղասպանության իրողությունը: Սակայն վերջին տարիներին որոշ թուրքեր արդարանում էին, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատու չէ Հայոց ցեղասպանության համար, քանի որ այն իրականացվել է ներկայումս գոյություն չունեցող Օսմանյան կայսրության կողմից:

Այս մասին գրել է ԱՄՆ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը՝ նշելով, որ հարցն այս պատճառաբանությամբ այլևս չի դրվում, թե ցեղասպանություն իրականացվել է, թե ոչ, այլ թե ով է պատասխանատու դրա համար: Նրանք, ովքեր օգտագործում են այս հիմնավորումը, պնդում են, որ Թուրքիայի Հանրապետությունը  Օսմանյան կայսրության ոչ իրավահաջորդն է, ոչ էլ շարունակությունը, այլ մի նոր և անջատ պետություն…

Այս փաստարկն աստիճանաբար թուլացավ, երբ նախագահ Էրդողանն սկսեց խոսել և գործել որպես օսմանյան սուլթան… Երկու շաբաթ առաջ Թուրքիայի ղեկավարն ավելի բարդացրեց իրավիճակն իր երկրի համար, երբ, ըստ լոնդոնյան «Թայմս» թերթի, պնդեց, որ «ժամանակակից Թուրքիան Օսմանյան կայսրության «շարունակությունն» է՝ ուղղակի հակասելով Աթաթուրքի գաղափարախոսությանը, որը մերժել էր կայսերական դարաշրջանը որպես հետամնաց, հնացած, որը պետք է անտեսվի ու մոռացվի, այլ ոչ թե փառաբանվի»:

Հայտարարելով, որ Թուրքիան Օսմանյան կայսրության «շարունակությունն» է, Էրդողանը փաստորեն ընդունում է, որ Թուրքիան պատասխանատու է Օսմանյան կայսրության գործողությունների համար: Այլ կերպ ասած, Թուրքիայի Հանրապետությունը, որը ժառանգել է Օսմանյան կայսրության ունեցվածքը, ժառանգել է նաև նրա պարտավորությունները…

Օսմանյան կայսրության նկատմամբ իր հավատարմությունը հաստատելու համար այս ամսվա սկզբին Էրդողանը մասնակցել է սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի (հայտնի «Կարմիր սուլթան» մականունով) մահվան հարյուրամյակի արարողությանը, որին ներկայիս կառավարությունը վերականգնել է: Էրդողանը անտեսել է այն փաստը, որ Կարմիր սուլթանը 1894-1896 թվականներին հրամայել էր 300 հազար հայերի սպանդը՝ հայտնի որպես Համիդյան ջարդեր: Ինչպես հաղորդում է «Թայմս» թերթը՝ «Վերջին օսմանյան սուլթաններից մեկի ժառանգներին պետք է տրվի Թուրքիայի քաղաքացիություն, վերջ դնելով նրանց գրեթե հարյուրամյա վտարանդիությանն ու արտաքսմանը»:

Ըստ «Թայմս» թերթի՝ Աբդուլ Համիդ 2-րդը ղեկավարել է 1876-ից մինչև 1909 թվականը, և շատ է պախարակվել Քեմալ Աթաթուրքի ժամանակակից թուրքական հանրապետությունում՝ իր բռնատիրության, հակաարևմտականության և մամուլի վրա ճնշումների համար: Սակայն, նախագահ Էրդողանի իշխանության օրոք նրան վերականգնել են: Աբդուլ Համիդի կյանքը նկարագրող Payitaht հեռուստատեսային շարքը, որն Աբդուլ Համիդի կյանքը ներկայացնում է շատ վառ գույներով, բարձր գնահատականի է արժանացել Էրդողանի կողմից, այն համարելով որպես անհրաժեշտ դիտում երիտասարդության համար՝ իրենց երկրի պատմությունը ճանաչելու նպատակով…. «Մենք սուլթան Աբդուլ Համիդ 2-րդին համարում ենք ամենակարևոր, ամենահեռատես և ռազմավարական մտածողություն ունեցող անձնավորություններից մեկը, որոնք իրենց դրոշմն են թողել մեր պետության վերջին 150 տարիների վրա»: Էրդողանն ասել է. «Մենք պետք է դադարենք դիտարկել Օսմանյան կայսրությունն ու Հանրապետությունը որպես իրար հակասող երկու դարաշրջաններ»: Աբդուլ Համիդը մահացել է 1918 թվականին, և այս շաբաթ նրա մահվան հարյուրամյակի արարողությանը Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասաց, որ ինքն անձամբ կզբաղվի նրա ընտանիքի անդամներին քաղաքացիություն շնորհելու հարցով»:

Այնուհետև Էրդողանը մեծամտորեն զգուշացրել է, որ ամերիկյան զինվորները Հյուսիսային Սիրիայում շուտով «օսմանյան ապտակ» կստանան, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Նա «ակնարկում էր կիսալեգենդար թուրքական մարտական շարժումը, որն իրենից ներկայացնում է լայն բացված ափով հզոր հարված, որը կարող է գետնին տապալել կամ նույնիսկ գանգ կոտրել ու սպանել»։ Թուրքական կառավարամետ լրատվամիջոցներից մեկի հրապարակած ծաղրանկարում պատկերված է Դոնալդ Թրամփը, որին «օսմանյան ապտակ» է հասցնում Էրդողանը։ Բացի այդ, «Ռոյթերսը» մեջբերել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը աջակցում էր YPG-ին (քրդական ուժերը Սիրիայում), քանի որ վերջինս դավանում է նույն «մարքսիստական, կոմունիստական, անաստվածության» գաղափարախոսությունը…

Վերադառնալով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի Հանրապետությունը բոլորովին նոր և Օսմանյան կայսրությունից անջատ պետություն է, միջազգային իրավունքի պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասը բացատրում է՝ «Հայերի դեմ 1915-1923 թթ. ցեղասպանությունը և համապատասխանությունը 1948 թ. Ցեղասպանության կոնվենցիային» խորագիրը կրող գրության մեջ, որ «իրավահաջորդ պետությունը» պատասխանատվություն է կրում նախորդ ռեժիմի կատարած հանցագործությունների համար։ Թերևս, այն պետությունը, որը նախորդի «շարունակությունն» է նույնիսկ ավելի շատ պատասխանատվություն է կրում, քանի որ նրանց միջև տարբերություն չկա, ինչպես խոստովանել է Էրդողանը երկու շաբաթ առաջ։

Բացի այդ, Ալֆրեդ դե Զայասն իր ուսումնասիրության մեջ մեջբերել է պրոֆեսոր Մ. Շերիֆ Բասիունին, նշելով, որ «Միջազգային իրավունքում, պետության պատասխանատվության իրավական շարունակականության և սկզբունքների դոկտրինան, «իրավահաջորդ կառավարությանը» պատասխանատու է դարձնում նախկին իշխանությունների խախտումներից բխած պահանջների առնչությամբ»։ Պրոֆ. Զայասը եզրակացրել է, որ «հայերի պահանջներն իրենց ապօրինի բռնագրավված ունեցվածքի համար չեն անհետանում սուլթանությունից Մուսթաֆա Քեմալի վարչակարգին անցնելու հետ»։

Ի վերջո, պրոֆ. Զայասը հաստատեց, որ «իրավահաջորդ պետությունների պատասխանատվության սկզբունքը պահպանվել է, նույնիսկ այն դեպքում, երբ այն սխալները, որ գործել են պետությունը և կառավարությունը, «իրավահաջորդ պետությանը» չեն պատկանում»: Այս սկզբունքը ձևավորվել է, մասնավորապես, Մշտական արբիտրաժային դատարանի կողմից՝ «Փարոս» արբիտրաժային գործով (Ֆրանսիայի և Հունաստանի միջև, 1934 թ.)։

Կարող ենք եզրակացնել, որ Էրդողանը, հաստատելով, որ ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության շարունակությունն է, անզգուշորեն խոստովանել է, որ Թուրքիան պատասխանատու է Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդին հասցված ցեղասպանական, տարածքային և տնտեսական վնասների համար: Էրդողանի խոստովանությունը պետք է ներկայացվի որպես ապացույց, երբ հայերի՝ Ցեղասպանությունից առաջացած պահանջները ներկայացվեն Արդարադատության միջազգային դատարան:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարիզում ապացուցված են համարում այն, որ հենց Բաքուն է հրահրել անջատողական շարժումը Նոր Կալեդոնիայում

22:41 17.05.2024

Փարիզում ապացուցված են համարում այն, որ հենց Բաքուն է հրահրել անջատողական շարժումը Նոր Կալեդոնիայում

Նոր փաստեր են ի հայտ գալիս, որոնք ապացուցում են, որ Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիայում շարունակվող զանգվածային անկարգությունների հրահրմանը առնչություն է ունեցել Ադրբեջանը: Ֆրանսիական մամուլը գրում է, որ այդպես Բաքուն փորձում է ստիպել Փարիզին հրաժարվել Հայաստանին աջակցելու ծրագրերից:  Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Փարիզը Բաքվի սադրանքին ի պատասխան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արդեն […] ...

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

22:42 16.05.2024

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ:  Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» […] ...

Ի՞նչ արդյունքներ գրանցեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները. մեկնաբանում է Հովսեփ Խուրշուդյանը

23:38 14.05.2024

Ի՞նչ արդյունքներ գրանցեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները. մեկնաբանում է Հովսեփ Խուրշուդյանը

Ի՞նչ արդյունքներով ավարտվեցին Ալմաթիում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով բանակցությունները: Ի՞նչ արդյունքներ կան սահմանազատման հարցում: Ի՞նչ խնդիր են բարձրացնում Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները: Այս հարցերին անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Բաքվի դատարանը երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը․ ե՞րբ կսկսվի դատավարությունը

21:48 14.05.2024

Բաքվի դատարանը երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը․ ե՞րբ կսկսվի դատավարությունը

Ադրբեջանական լրատվամիոցները տեղեկացնում են, որ Բաքվի դատարանն այսօր երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վերջին անգամ Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարացրել էին հունվարի 25-ին: Այսինքն՝ մոտենում է արդեն ժամկետի ավարտը, ուստի դատախազը դիմել է դատարանին՝ միջնորդելով Արցախի նախկին նախագահ […] ...

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում  նպաստավոր էր իրենց համար

23:03 13.05.2024

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում նպաստավոր էր իրենց համար

Համաշխարհային մամուլը շարունակում է մեկնաբանել Ալմաթիում կայացած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպե՞ս են գնահատել հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլը գրում է, որ Ադրբեջանում պետք է գոհ լինեն այդ հանդիպումից: Համենային դեպս հանդիպման ձևաչափը շահեկան էր Ադրբեջանի համար, քանի որ դրա շնորհիվ հաջողվեց ստիպել Հայաստանին հաշտվել, որ այսուհետ […] ...

Ինչո՞ւ հենց Ալմաթին․ Ղազախստանում կայացած բանակցությունները կարող են բեկումնային դառնալ

22:53 10.05.2024

Ինչո՞ւ հենց Ալմաթին․ Ղազախստանում կայացած բանակցությունները կարող են բեկումնային դառնալ

Ալմաթիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Առաջիկա երկու օրերին հայ-ադրբեջանական պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն: Ալմաթիի ընտրությունը որպես հանդիպման վայր ունե՞ր հատուկ խորհուրդ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքրական է, որ ադրբեջանական որոշ լրատվականներ պնդում են, թե ի սկզբանե Ղազախստանի նախագահն առաջարկել էր հանդիպումն անցկացնել ոչ թե Ալմաթիում, այլ Աստանայում՝ մայրաքաղաքում, և, ամենայն […] ...

BACK_TO_TOP