17:44 01.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 1-ին այցելել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում ներքին Բազմաբերդում կառուցված խմոցներ, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախարարին ուղեկցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և այլ պատասախանատուներ:
Ծրագրի շրջանակում Ներքին Բազմաբերդում կառուցվել է 5.6 կմ ջրագիծ և 3 խմոց, ևս մեկը նորոգվել է։ Ծրագրի նպատակները բխում են ոլորտի առաջնահերթություններից և ուղղված են գյուղատնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը, մասնավորապես ընտրված լեռնային և սահմանամերձ համայնքներում արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության ու կենսունակության բարելավմանը, անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների զարգացմանն ու արտադրանքի շուկայահանման ծավալների ավելացմանը:
«Թալինի տարածաշրջանի և առհասարակ մեր գյուղատնտեսության կենսական խնդիրներից մեկը ջուրն է: Խմոցներ կառուցելով՝ խթանում ենք անասնապահության զարգացումը, նպաստում, որպեսզի կենդանիների կաթնատվությունը բարձրանա»,- նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:
Ներքին Բազմաբերդում խմոցները շահագործման են հանձնվել մայիսին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն իսկ գրանցել են կաթնատվության մոտ 20 տոկոս աճ: Համայնքապետ Խաչատուր Նորեյանի խոսքերով՝ եթե նախկինում գյուղացիները երկմտել են անասնագլխաքանակն ավելացնելու հարցում, ապա այսօր մտածում են նաև այդ ուղղությամբ, որովհետև արոտավայրերն արդեն ջրարբիացված են: Խմոցներից օգտվում է մոտ 1200 խոշոր և մոտ 800 մանր եղջերավոր կենդանի:
Համայնքների արոտավայրերի արդյունավետ կառավարումն իրականացնելու համար ծրագրի շրջանակում ստեղծվել են կոոպերատիվներ:
«Պետք է ստեղծվեն արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ: Իրենց համար կառուցվում են ոչ միայն այս խմոցները, նաև տեխնիկա է տրամադրվում»,- տեղեկացրել է նախարարը:
«Նախկինում հարևան գյուղերից էին գալիս վարուցանք կատարելու: Գնում էինք, խնդրում էինք։ Բայց այս պահին տեխնիկան գյուղում կանգնած է, ցանկացած պահի մենք կարող ենք և մեր հունձն անել, և մեր ցանքը»,- ասել է ներքին Բազմաբերդի համայնքապետ Խաչատուր Նորեյանը:
«Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին տրամադրվել է 2 միավոր տրակտոր և 1 միավոր այլ գյուղտեխնիկա: Նախատեսվում է տրամադրել ընդհանուր առմամբ 11 միավոր գյուղտեխնիկա: Կոոպերատիվը բաղկացած է 100 տնտեսությունից:
Ընդհանուր առմամբ, ներկայումս աշխատանքներն ընթացքի մեջ են 109 համայնքում: Համայնքային զարգացման ծրագրերում ընդգրկված է շուրջ 285 հազար մարդ կամ շուրջ 65 հազար անասնապահությամբ զբաղվող ընտանիք, ինչպես նաև շուրջ 207 հազար հա արոտավայր, որը կազմում է հանրապետության արոտավայրերի շուրջ 19 տոկոսը և շուրջ 110 հազար պայմանական գլուխ կենդանի, որը կազմում է հանրապետության ընդհանուր գլխաքանակի շուրջ 17 տոկոս:
18:23 14.05.2025
Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթովՄայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...
17:45 14.05.2025
Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջևԱյսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...