Աշոցքի սոցծառայության՝ քաղաքացիներից գումար պահանջած տեսուչը ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.31 oC

Աշոցքի սոցծառայության՝ քաղաքացիներից գումար պահանջած տեսուչը ձերբակալվել է

18:49 01.08.2018

Աշոցքի «Սոցիալական ծառայության» տեսուչներից մեկը, որը ևս մեկ այլ տեսուչի հետ կասկածվում էր 2016-2017 թվականների ընթացքում նպաստ տրամադրելու դիմաց քաղաքացիներից գումարներ պահանջելու և ստանալու մեջ, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով ձերբակալվել է, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Նշենք, որ Շիրակի դատախազությունում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում» ընդգրկելու և ընտանեկան նպաստ տրամադրելու համար Աշոցք գյուղի մի բնակչից պահանջել է ապօրինի վարձատրություն` երեք ամսվա համար նախատեսված նպաստի գումարը, և 2017թ. մայիս, հունիս, հուլիս ամիսների դիմաց ստացել ընդհանուրը՝ 141 հազար դրամ և իր լիազորությունների շրջանակում աջակցել վերջինին: Նույն եղանակով նշված համակարգում ընդգրկվելու և ընտանեկան նպաստ ստանալու նպատակով նույն տեսուչը և գործակալության առաջատար մասնագետն իրենց լիազորությունների շրջանակում աջակցել են Աշոցք գյուղի թվով 9 բնակիչների՝ նրանցից պահանջելով և ստանալով տարբեր չափերի ապօրինի վարձատրություն:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են  հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի  3111-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը՝ վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կամ անգործություն կատարելու համար)  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա տուժած

18:53 14.05.2025

Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա տուժած

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում […] ...

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

18:44 14.05.2025

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հատուկ հսկողություն են սահմանել դատապարտյալներ Ա․Հ․-ի և Ա․Ս․-ի, ինչպես նաև նրանց մոտ կարճատև տեսակցության եկած երկու քաղաքացու նկատմամբ։ Տեսակցությունների ընթացքում ծառայողները նկատել են, որ դատապարտյալ Ա․Հ․-ն փորձում է մյուս դատապարտյալին փոխանցել կասկածելի […] ...

Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը

18:33 14.05.2025

Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը

ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում 2025 թ․ ընթացքում կատարման ենթակա միջոցառումները քննարկելու նպատակով այսօր տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդգծելով Ռազմավարության մշակման և իրականացման գործընթացում փորձագիտական համայնքի, զարգացման գործընկերների ակտիվ մասնակցության դերը՝ […] ...

Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով

18:23 14.05.2025

Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով

Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

18:14 14.05.2025

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

18:07 14.05.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...

BACK_TO_TOP