Կիլիան Մբապեն կմնա ՊՍԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

Կիլիան Մբապեն կմնա ՊՍԺ-ում

18:48 21.05.2022

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն կշարունակի հանդես գալ փարիզյան ՊՍԺ-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆրանսիական L’Equipe պարբերականը: Մբապեն որոշում է կայացնել չհեռանալ ՊՍԺ-ից և չի միանա «Ռեալ»-ին: Ֆուտբոլիստն արդեն այս մասին հայտնել է փարիզյան և մադրիդյան ակումբների ղեկավարներին:

Կիլիան Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Մբապեն 23 տարեկան է և ՊՍԺին է միացել 2018 թվականին: Անցկացրած 216 խաղերից հետո հարձավողը դարձել է 168 գոլի և 87 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը՝ ապրիլի 28-ին

15:03 26.04.2024

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը՝ ապրիլի 28-ին

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ի տարբերություն նախորդ երկու տարիների՝ այս տարի առաջին անգամ մրցաշարն անցկացվում է բացառապես դպրոցականների մասնակցությամբ: Հանրապետական եզրափակիչ փուլին կմասնակցեն Երևանի և ՀՀ մարզերի 5-9-րդ և 10-12-րդ դասարանների […] ...

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է հետապնդել «Արսենալին»

12:31 26.04.2024

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է հետապնդել «Արսենալին»

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է «Բրայթոնին»: Դուբլ է գրանցել Ֆիլ Ֆոդենը, մեկական գոլ էլ խփել են Կևին Դե Բրույնեն և Խուլիան Ալվարեսը: Գվարդիոլայի գլխավորած թիմը 33 խաղից հետո 76 միավորով երկրորդն է և 1 միավոր է զիջում առաջատար Լոնդոնի «Արսենալին», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել: ...

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

12:00 26.04.2024

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ-թափեր վարժության եզրափակիչ: Որակավորման փուլում Մանուկյանը 14.433 միավոր է հավաքել և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Խաչատրյանը 14.233 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ևս ապահովելով իր մասնակցությունը եզրափակչին: Եվրոպայի երիտասարդների առաջնության թիմային պայքարում Հայաստանի […] ...

Արժանի ես այդ նվաճմանը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

11:52 26.04.2024

Արժանի ես այդ նվաճմանը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիրթարյանին Ա սերիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առիթով: «Շնորհավորում եմ: Դու շատ ես աշխատել և արժանի ես այդ նվաճմանը: Վայելի՛ր պահը»,- սոցցացերում գրել է 36-ամյա Յուրա Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձավ եվրոպական թոփ-5 լիգաների (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) չեմպիոն։ […] ...

Հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆիլմ է նկարահանում օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի մասին

11:36 26.04.2024

Հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆիլմ է նկարահանում օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի մասին

Ռուսաստանցի հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը գեղարվեստական ֆիլմ է նկարահանում օլիմպիական չեմպիոն, ռուս գեղասահորդ Ռոման Կոստոմարովի մասին։ Անդրեասյանը սոցցանցերում հայտնել է, որ անվանի մարզիկն ու նրա շրջապատը նույնպես կմասնակցեն նկարահանումներին։ Հիշեցնենք, որ 2023թ․ հունվարին Ռոման Կոստոմարովի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, նա հոսպիտալացվել էր երկկողմանի ծանր թոքաբորբով։ Ավելի ուշ գեղասահորդի վիճակը ավելի էր վատացել, և բժիշկները ստիպված […] ...

6-րդ տուրում հաղթել է միայն Էլինա Դանիելյանը. շախմատի ԵԱ

09:41 26.04.2024

6-րդ տուրում հաղթել է միայն Էլինա Դանիելյանը. շախմատի ԵԱ

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթել է սերբ Մարիա Մանակովային: Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկտչյանն ու Սուսաննա Գաբոյանն այս տուրում ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները համապատասխանաբար ուկրաինուհի Ելիզավետա Հրեբենշչիկովայի, գերմանուհի Ֆիոնա Շիբերի և վրացուհի Անաստասիա Կիրտաձեի հետ: Լիլիթ Մկրտչյանը չորս միավոր ունի, Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը՝ […] ...

BACK_TO_TOP