«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Նոր Մարաղայում բազմազավակ ընտանիքը բնակարանամուտ է տոնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.75 oC

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Նոր Մարաղայում բազմազավակ ընտանիքը բնակարանամուտ է տոնել

19:51 01.08.2018

Օգոստոսի 1-ին, Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Մեր տունը» ծրագրի շրջանակներում, Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքում Սամսոն և Սաթենիկ Հարությունյանների բազմազավակ ընտանիքը բնակարանամուտ է տոնել, գրում է artsakhpress.am-ը:

Առանձնատան բացման արարողությանը գյուղի երեխաները «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին դիմավորել են աղուհացով:

Միջոցառմանը հնչել է ԱՀ պետական օրհներգը: Հադրութի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մատթևոս քահանա Դրավանցը կատարել է բնակարանի օրհնության կարգ:

Այնուհետև Նոր Մարաղայի դպրոցի աշակերտները հանդես են եկել երգերով և բանաստեղծություններով:

Առանձնատան կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվել է Պետրոս Թերզյանին և Սամսոն Հարությունյանին:

Պետրոս Թերզյանը շնորհավորել է Հարությունյանների ընտանիքին նոր ու հարմարավետ առանձնատուն ունենալու համար՝ մաղթելով ընտանիքին երջանկություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:

Պետրոս Թերզյանն ասել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում և Հայաստանում շարունակելու է իրականացնել բարեգործական ծրագրեր: Նա հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերից առանձնացրել է խորքային հորերի կառուցումը:

«Արցախում և Հայաստանում տնտեսական խնդիրներից մեկն էլ համարվում է ջրի հարցը: Դա է պատճառը, որ մենք մեծ տեղ ենք տալիս ջրի խնդրի լուծմանը: Արցախում և Հայաստանում ջրի հսկայական ռեսուրսներ կան: Այն ոչ միայն կարող է բավարարել մեր պահանջները, այլև ջուրը կարող է դառնալ եկամտի աղբյուր»,-ասել է Թերզյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի համակարգող Վարդան Փարթամյանն էլ նշել է, որ 2015 թվականից իրականացվող «Մեր տունը» ծրագրի շրջանակներում Արցախում արդեն կառուցվել է 34 բնակարան:

«Ներկայումս ունենք ևս 5 բնակարան, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագիրը շարունակական է լինելու, որովհետև կան շատ բարերարներ, որոնք ցանկություն ունեն միանալ նման աշխատանքների»,- ասել է Վարդան Փարթամյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով

18:23 14.05.2025

Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով

Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

18:14 14.05.2025

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

18:07 14.05.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...

SHANTNEWS

18:00 14.05.2025

SHANTNEWS

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

17:54 14.05.2025

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

17:45 14.05.2025

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...

BACK_TO_TOP