14:53 24.05.2022
Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն աշխարհի և Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանի խնդրանքով ընդունել է նրան, տեղեկացնում է ԱԺ կայքը։
Շնորհավորելով չեմպիոնական տիտղոսը տարիներ շարունակ ոչ մեկին չզիջելու համար՝ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է մարզիկի վերջին՝ մայիսի 14-ին Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունից, երբ մարզասերների աչքից չէր վրիպել երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկի ոտնաթաթերի վրա կանգնելու դրվագը, որով փորձ էր արվում բարձրահասակ երևալ և ստվերել Եվրոպայի առաջնության հաղթող Աշոտ Ադամյանին:
Սպորտի վարպետը տեղեկացրել է ԱԺ նախագահին, որ տվյալ պահին չի նկատել այդ մարզիկի պահվածքը՝ տարված լինելով մեր հիմնով և հաղթանակով: Աշոտի ներկայացմամբ՝ մրցման ընթացքում ևս թուրք և ադրբեջանցի մրցակիցները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, սակայն նրան շեղել չի ստացվել, քանի որ, ինչպես կատակով նկատում է չեմպիոնը, մրցակիցների լեզուն պարզապես չի հասկացել: Մարզիկը նշել է նաև, որ սպորտային կարիերայի ընթացքում հանդես է եկել 60 կգ քաշային կատեգորիայում և սա առաջին անգամն էր, երբ ավելացած՝ 65 կգ քաշով է դուրս եկել մրցման: Սիմոնյանի այն նկատառմանը, թե արդյոք սա նրա վերջնական քաշն է, երիտասարդ մարզիկը պատասխանել է, որ ամեն ինչ առջևում է՝ ժպիտով հավելելով, որ չի ուզում գիրանալ:
Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է մարզաձևի հեռանկարներով՝ ևս մեկ անգամ շնորհավորելով Աշոտ Ադամյանին նշանակալի հաջողություն գրանցելու առթիվ և իր կողմից հուշանվեր է հանձնել:
08:36 03.07.2025
Հրդեհ՝ Ամառանոցային փողոցում․ փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դիՀուլիսի 3-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ […] ...
23:00 02.07.2025
Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանությունԲաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...
22:42 02.07.2025
Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումըՈւկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...
22:25 02.07.2025
Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու ՅորքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...
22:10 02.07.2025
Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածքՇենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...
22:07 02.07.2025
Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվելԷգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...