15:49 02.08.2018
Սյունիքում քաղաքացիական օդանավակայանի գործարկումն ուշանում է։ Կապանի օդանավակայանը պետք է գործարկվեր այս ամռանը, սակայն այնտեղ դեռ շինարարություն է ընթանում։ Այս մասին նշվում է «Հետք»-ի հրապարակման մեջ։
Օդանավակայանը վերագործարկելու աշխատանքները սկսել էր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Նա հաճախ ուղղաթիռով էր գնում-գալիս Երևան-Կապան ճանապարհը։ Հենց նրա՝ մարզպետ եղած ժամանակ էր որոշվել 19 տեղանոց քաղաքացիական ինքնաթիռ բերել Կապան՝ այնտեղից Երևան ու հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։
Սյունիքի նոր մարզպետ Կարեն Համբարձումյանը, որը սիսիանցի է, «Հետք»-ի տեղեկություններով` Կապանում լրագրողների ներկայությամբ հայտարարել էր, որ նա աշխատավայր հասնում է (հասնելու է) մեքենայով, այլ ոչ թե օդանավով։ Ավելի ուշ մարզպետարանի ուղարկած պաշտոնական գրության մեջ նշված է.
«Սյունիքի մարզպետարանը շահագրգռված է Կապանի օդանավակայանի շահագործման հանձնման հարցում, քանի որ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և դիվերսիֆիկացիան հանդիսանում է մարզի զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններից, և օդանավակայանի շահագործումը հանդիսանում է ՀՀ Սյունիքի մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարության ռազմավարական ծրագրերից մեկը»:
«Հետք»-ի տեղեկություններով՝ օդանավակայանի գործարկումը կարող է հետաձգվել մինչև մեկուկես տարով։
15:30 14.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաեւ Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու […] ...
15:17 14.05.2025
Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետԵվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...