Վարչապետն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Վարչապետն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահին

17:30 30.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմյովին:

Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար, բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նրա տեղակալ Կարեն Գիլոյանը, Բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետը ողջույնի խոսքում մասնավորապես նշել է.

«Հարգելի պարոն Կրեմյով, հարգելի գործընկերներ, ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ, որ հանդիպում ենք Հայաստանի Հանրապետության համար շատ նշանակալի առիթով՝ մեր երկրում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման կապակցությամբ: Անկեղծ ասած, մինչ առաջնության կազմակերպումն անգամ ես չգիտեի, որ Հայաստանում մինչ այդ չեն անցկացվել օլիմպիական մարզաձևերի ո՛չ Եվրոպայի, ո՛չ աշխարհի առաջնություններ, և դա բավական տխուր փաստ էր մեզ համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև այս համատեքստում, որ մեր երկրին վստահեցիք այսպիսի պատասխանատու միջոցառման անցկացումը: Հուսով եմ՝ գոհ եք առաջնության անցկացման կազմակերպչական մակարդակից, և այս միջոցառման արդյունքներով մենք վստահ կլինենք, որ կարող ենք հյուրընկալել, կազմակերպել նաև աշխարհի առաջնությունը:

Հաջորդ տարի մենք պատրաստվում ենք ընդունել Ծանր ատլետիկայի Եվրոպայի առաջնությունը, և ընդհանրապես որոշում ենք կայացրել, որ աշխատենք ամեն տարի մեր երկրում հյուրընկալել սպորտային նշանակալի միջոցառումներ: Այս հարցում ևս ակնկալում ենք Ձեր աջակցությունը: Երեկ ես այնտեղ էի. անկեղծ ասած, կարող է տարօրինակ թվալ, բայց առաջին անգամ էի ներկա գտնվում նման մակարդակով բռնցքամարտի մրցաշարին, քանի որ մինչ այդ նման առիթ չէր եղել, և բավական հետաքրքիր էր: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և կցանկանայի լսել Ձեր տեսակետը կազմակերպման մակարդակի և ընդհանրապես առաջնության կապակցությամբ»:

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ խոսքերի համար և նշել.

«Պարոն վարչապետ, երբ ի սկզբանե Հայաստանի կողմից հայտ էր ներկայացվել, իսկ ես գիտեմ, որ Հայաստանը բռնցքամարտի երկիր է, գիտեմ, որ այստեղ սիրում են բռնցքամարտ, բնականաբար, Եվրոպան աջակցեց դրան: Ինքս մինչև առաջնությունը եկա, ծանոթացա աշխատանքներին, իրապես շնորհակալ եմ Ձեզ և Ձեր ողջ թիմին՝ բացումը հրաշալի էիք կազմակերպել, բարձր մակարդակով: Եվրոպայի հաջորդ առաջնության մասով պետք է օրինակ վերցնել ձեզնից:

Մեզ համար ամենակարևորը մարզիկների և մարզիչների համար պայմաններն են: Այսօր ևս մեկ անգամ զրուցեցի նրանց հետ, բոլորը հիացած են այսպիսի ջերմ ընդունելությունից, ստեղծված պայմաններից, և դա ամենագլխավորն է: Շուրջ 40 երկիր է ժամանել՝ մասնակցելու առաջնությանը, և բոլորը հիացած են՝ և՛ բացումը, և՛ կացությունը, և՛ սնունդը, և՛ Երևանում շրջայցերը, ամեն ինչ լավ է կազմակերպված: Եվս մեկ անգամ կցանկանայի շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ և Ձեր թիմին, բոլորին, ԿԳՄՍ նախարարությանը, Հայաստանի ֆեդերացիային կատարված մեծ աշխատանքի համար: Դա իսկապես ցույց է տալիս, որ Հայաստանում կարելի է անցկացնել ոչ միայն Եվրոպայի առաջնություն, այլև կարելի է դիտարկել աշխարհի առաջնություն անցկացնելու հարցը, քանի որ կան բոլոր պայմանները: Դուք նշեցիք, որ սա առաջին անգամ է, բայց կարելի է ասել, որ սրանով բացեցիք դարպասները»:

Ումար Կրեմյովը նշել է, որ այսօր կայանալու են Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մենամարտերը, որոնց տոմսերն ամբողջությամբ սպառված են, և դա վկայում է Հայաստանում այս սպորտաձևի նկատմամբ մեծ հետաքրքրության ու նաև միջոցառման բարձր մակարդակով կազմակերպվածության մասին: Բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահը ևս գոհունակությամբ է արտահայտվել առաջնության կապակցությամբ:

Հանդիպմանը քննարկվել են սպորտի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները, նաև միջազգային մրցաշարերի անցկացման, մարզական ենթակառուցվածքների զարգացման և սպորտային ապրելակերպի խթանման հարցեր: Վարչապետը ներկայացրել է նշված ուղղություններով կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը: IBA-ի նախագահն իր հերթին ներկայացրել է ասոցիացիայի ծրագրերը բռնցքամարտի մասսայականացման, մարզիկների պրոֆեսիոնալ աճի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, խրախուսման մեխանիզմների և ենթակառուցվածքային ապահովման ուղղությամբ և հավելել, որ IBA-ը հնարավորինս կաջակցի ՀՀ-ում սպորտի զարգացմանը:
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահը հրավիրել է վարչապետ Փաշինյանին՝ դիտելու բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի այսօր կայանալիք մենամարտերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը խոսել է ԱՄՆ-ում հիպերձայնային հրթիռների արտադրության մասին

19:05 24.05.2025

Թրամփը խոսել է ԱՄՆ-ում հիպերձայնային հրթիռների արտադրության մասին

Միացյալ Նահանգները մեծ քանակությամբ հիպերձայնային հրթիռներ է ստեղծում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք դրանք մշակել ենք։ Հիմա մենք դրանք մեծ քանակությամբ ենք կառուցում», – ասել է Թրամփը Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում կայացած արարողության ժամանակ։ Միջոցառումը հեռարձակվել է Սպիտակ տան կողմից։ Թրամփը պնդել է, որ ամերիկյան հրթիռների նախագծերը, ենթադրաբար, գողացվել են Բարաք Օբամայի նախագահության […] ...

Բելառուսը սպասում է «Տոր-Մ2» զենիթահրթիռային համակարգերի շարունակական մատակարարմանը

18:55 24.05.2025

Բելառուսը սպասում է «Տոր-Մ2» զենիթահրթիռային համակարգերի շարունակական մատակարարմանը

Բելառուսը սպասում է «Տոր-Մ2» զենիթահրթիռային համակարգի շարունակական մատակարարմանը հանրապետություն այս տարի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է սպառազինության հարցերով պաշտպանության նախարարի տեղակալ – Բելառուսի զինված ուժերի սպառազինության պետ Անդրեյ Ֆեդինը։ «Եվ սպասվում է Սու-30ՍՄ-2 ինքնաթիռների ժամանումը։ Եվ Մի-35Մ ուղղաթիռների ժամանումը, և Տոր-Մ2 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների շարունակությունը»։ Եվ որոշ այլ տեսակի զենքեր, որոնք անհրաժեշտ են զինված ուժերին տրված […] ...

ՄԱԿ-ը նպատակ ունի Կիպրոսի գագաթնաժողովին մոտենալ կոնկրետ արդյունքներով

18:44 24.05.2025

ՄԱԿ-ը նպատակ ունի Կիպրոսի գագաթնաժողովին մոտենալ կոնկրետ արդյունքներով

Միավորված Ազգերի Կազմակերպությունը նպատակ ունի Կիպրոսում միջհամայնքային վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ կոնկրետ արդյունքների հասնել՝ կղզու խնդիրը լուծելու նպատակով հուլիսին նախատեսված գագաթնաժողովից առաջ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կիպրոսի հարցերով անձնական դեսպանորդ, Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Մարիա Անխելա Հոլգին Կուելյարը՝ մայիսի 24-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպումից հետո։ «Ես […] ...

Սի Ծինփինը շնորհավորել է Վրաստանի նախագահին Անկախության օրվա կապակցությամբ

18:33 24.05.2025

Սի Ծինփինը շնորհավորել է Վրաստանի նախագահին Անկախության օրվա կապակցությամբ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին՝ հանրապետության առաջիկա Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Չինաստանը և Վրաստանը զարգացրել են բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Մենք լավ գործընկերներ ենք։ Վերջին տարիներին վրաց-չինական հարաբերությունները առաջընթաց են ապրել, քաղաքական կապերը խորացել են, իսկ ռազմավարական համագործակցությունը՝ […] ...

Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբ

18:24 24.05.2025

Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբ

Կորեայի Հանրապետության կառավարությունը մտահոգված է Չինաստանի որոշմամբ՝ արգելելու նավերի անցումը Դեղին ծովի այն տարածքով, որտեղ հատվում են երկու երկրների բացառիկ տնտեսական գոտիները։ Այս մասին հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը։ Մայիսի 21-ին Newsweek ամսագիրը հաղորդեց, որ Չինաստանի նավագնացության անվտանգության գործակալության տարածաշրջանային գրասենյակը, առանց պատճառաբանության, մայիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև […] ...

Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանները

18:12 24.05.2025

Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանները

Գերմանիան կքննարկի Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը միայն այն դեպքում, եթե միջազգային կազմակերպություններից մեկը մանդատ տա խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն 2024 թվականին հաղորդել էր, որ Արևմուտքը երկրում կտեղակայի այսպես կոչված մոտ 100 հազար մարդուց բաղկացած խաղաղապահ զորախումբ՝ Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար։ Անվտանգության հատուկ […] ...

BACK_TO_TOP