20:19 03.06.2022
Ճապոնիան կսկսի անօդաչու թռչող սարքերի մշակումը, որոնք կարող են աջակցել հաջորդ սերնդի կործանիչներին, մշակումը կիրականացվի ԱՄՆ-ի հետ համատեղ՝ պաշտպանական ոլորտում տեխնիկական համագործակցության շրջանակներում, հաղորդում է ճապոնական Nikkei թերթը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Անօդաչու սարքերը տեղեկություններ կհավաքեն հակառակորդի ինքնաթիռների մասին, կփոխանակեն դրանք միմյանց և կառավարվող կործանիչի հետ, իսկ հրթիռներով զինված լինելու դեպքում նրանք կկարողանան կրակել։
Մինչև 2025 թվականը կմշակվի թեստային տարբերակը, իսկ 2026 թվականից Ճապոնիան կսկսի ստեղծել հիմնական տարբերակը։ Մինչեւ 2035 թվականը կսկսվի բանակի վերազինումը։
Անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կառավարվող կործանիչների հետ համատեղ առավելություն կապահովի օդում։ Հրապարակման համաձայն՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները ցույց են տվել անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունն ու դերը։ Անօդաչու թռչող սարքերը կկարողանան իրենց վրա վերցնել թռիչքը դեպի վտանգավոր տարածքներ, ինչպես նաև զգալիորեն ընդլայնել հսկողության հնարավորությունները: Եթե մեկ կառավարվող ինքնաթիռն արժե մոտ 1 միլիարդ իեն (մոտ 80 միլիոն դոլար), ապա անօդաչու թռչող սարքերի կառուցումը կարող է զգալիորեն կրճատել ծախսերը:
Ճապոնիայի կառավարության պլանների համաձայն՝ մինչև 2035 թվականը ինքնապաշտպանական ուժերը կհամալրվի նոր սերնդի կործանիչներով, որոնք կփոխարինեն ներկայիս F2-ին։ Նախատեսվում է արտադրել մոտ 100 նման ինքնաթիռ։
15:46 25.05.2025
Գնացքի տակ ընկած պատանին մահացել է15:42 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել էՄայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...
15:21 25.05.2025
Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկելՄայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...
15:16 25.05.2025
«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասինՄադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...
15:00 25.05.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովինՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...
14:39 25.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...
14:20 25.05.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԳիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...