17:00 04.06.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո հացահատիկի համաշխարհային գներն ընկել են` հասնելով ապրիլին նկատված մակարդակին։ Մասնավորապես, հայտարարությամբ ասվում էր, որ ՌԴ-ն պատրաստ է ապահովել ուկրաինական հացահատիկի անխոչընդոտ արտահանումն իր կողմից վերահսկվող նավահանգիստներով։ Նման հայտարարությամբ շաբաթ օրը հանդես է եկել գյուղատնտեսական մթերք արտադրողների Coldiretti ասոցիացիան։
Խոսքը մոտ 10 տոկոս նվազման մասին է։ Բացի դրանից, նշում է Coldiretti-ն, կերային եգիպտացորենի գնանշումները նույնպես նվազել են:
«Սևծովյան նավահանգիստներից նավերի դուրս գալը նշանակում է ուկրաինական պահեստների ազատում, որոնք, ըստ հաշվարկների, պարունակում են ավելի քան 20 միլիոն տոննա ցորեն, գարի և եգիպտացորեն, որոնք նախատեսված են արտահանման համար ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ երկրներ, որտեղ շրջափակումը կարող է առաջացնել խռովություններ, անկարգություններ, սով: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը, Թուրքիան, Բանգլադեշը և Իրանը, ցորենի ավելի քան 60%-ը գնում են Ռուսաստանից և Ուկրաինայից։ Լիբանանը, Թունիսը, Եմենը, Լիբիան և Պակիստանը նույնպես մեծապես կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից»:
Ուրբաթ օրը «Ռոսիա-1»-ին տված հարցազրույցում Պուտինը ասել էր, որ Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերի անխոչընդոտ անցումը, եթե Ուկրաինան մաքրի իր նավահանգիստները ականներից և կարողանա ապահովել իր արտահանումը վերահսկվող նավահանգիստներով:
Կիևը, ըստ ՌԴ ղեկավարի, կարող է հացահատիկ արտահանել նաև ցամաքային ճանապարհով, իսկ ամենատրամաբանական ճանապարհը Բելառուսն է, որից, սակայն, պետք է չեղարկվեն արևմտյան պատժամիջոցները։ Պուտինը նաև հիշեցրել է, որ սննդամթերքի համաշխարհային շուկայում խնդիրները սկսվել են 2020 թվականի փետրվարին։ Նա բլեֆ է անվանել Ուկրաինայի նավահանգիստներում Ռուսաստանի կողմից հացահատիկի՝ իբր արգելափակման մասին հայտարարությունները։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում11:23 18.05.2025
Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...
11:00 18.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
10:33 18.05.2025
Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասինՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...
10:00 18.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարըՄայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...
23:52 17.05.2025
Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվելՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...