ՏՀԶԿ երկրներում գնաճն ապրիլին հասել է 9.2 տոկոսի. ամենաբարձր գնաճը՝ 70 տոկոս, գրանցվել է Թուրքիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+17.09 oC

ՏՀԶԿ երկրներում գնաճն ապրիլին հասել է 9.2 տոկոսի. ամենաբարձր գնաճը՝ 70 տոկոս, գրանցվել է Թուրքիայում

16:55 04.06.2022

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում 2022 թվականի ապրիլին գնաճը հասել է 9.2 տոկոսի, պարենային ապրանքների և ծառայությունների գների աճն արագացել է, ամենաբարձր գնաճը գրանցվել է Թուրքիայում՝ 70 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հրապարակած տվյալները:

Նշվում է, որ սպառողական գները ՏՀԶԿ-ում 2022 թվականի ապրիլին աճել են 9,2 տոկոսով՝ 2022 թվականի մարտի 8,8 տոկոսի համեմատ:

Պարենային ապրանքների գնաճը կազմակերպության երկրներում շարունակել է կտրուկ աճել՝ 2022 թվականի ապրիլին հասնելով 11.5 տոկոսի ՝ մարտի 10 տոկոսի դիմաց։ Ծառայությունների գներն արագացել են կազմակերպության երկրների մեծ մասում, 2022 թվականի ապրիլին ՏՀԶԿ 33 երկրներում միջինը աճել է 4.4 տոկոսով՝ համեմատած մարտի 3.9 տոկոսի հետ:

Գների զարգացումները որոշակիորեն տարբերվել են երկրներում: Կազմակերպության 9 երկիր գրանցել է երկնիշ գնաճ, ամենաբարձր գնաճերը գրանցվել են Թուրքիայում և Էստոնիայում: Ի հակադրություն սրա՝ գնաճը նվազել է ՏՀԶԿ 5 երկրում, այդ թվում՝ Իտալիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում:

Այսպիսով, Թուրքիայում գնաճը ապրիլին կազմել է 70 տոկոս, Էստոնիայում՝ 18.9 տոկոս: Ըստ տարբեր երկրների գնաճի տվյալների վերաբերյալ հրապարակված ցուցակի՝ Լիտվայում գնաճն ապրիլին կազմել է 16.8 տոկոս, Չեխիայում՝ 14.2 տոկոս, Լատվիայում՝ 13 տոկոս: Ըստ կազմակերպության հրապարակման՝ ԵՄ-ում գնաճն ապրիլին կազմել է 8.1 տոկոս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP