16:14 07.06.2022
Առողջապահության նախարարությունը 2021 թ. իրականացրել է 12 ծրագիր՝ 53 միջոցառմամբ: Տարեկան պլանը եղել է մոտ 114 մլրդ 496 մլն դրամ, սակայն ճշտված պլանով այն կազմել է 159 մլրդ 191 մլն դրամ: Սա պայմանավորված է եղել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի միջոցառումների ֆինանսավորմամբ: Փաստացի առողջապահության ոլորտում 2021 թ. օգտագործվել է 157 մլրդ 909 մլն դրամ, որը 2020 թ. համեմատ ավելի է եղել 16 մլրդ 131 մլն դրամով: Այս մասին հայտնել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն Առողջապահության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 7-ի համատեղ նիստում, փոխանցում է ԱԺ կայքը։
Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Նարեկ Զեյնալյանը եւ Գեւորգ Պապոյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հաշվետու տարում նախարարության իրականացրած աշխատանքներին ու դրանց կատարողականին: 2020 թ. համեմատ 2021 թ. Առողջապահության նախարարության ծախսերն աճել են 11,4 տոկոսով կամ 16,1 մլրդ դրամով: 2021 թ. ընդհանուր առմամբ բուժօգնություն է ստացել 89 հազար 889 մարդ: Կորոնավիրուսային համավարակի հետ կապված ծախսվել է 35 մլրդ 251 մլն դրամ: Հաշվետու տարում 41 մլրդ դրամ հատկացվել է «Հանրային առողջության պահպանում» ծրագրի իրականացմանը: «Առողջության առաջնային պահպանում» ծրագրի իրականացման համար հատկացվել է 28,4 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրված ցուցանիշի 99,5 տոկոսը: «Մոր եւ մանկան առողջության պահպանում» ծրագիրն իրականացնելու համար օգտագործվել է 19,2 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,2 տոկոս:
Նախարարը ներկայացրել է նաեւ մյուս ծրագրերն ու դրանց կատարողականները, պատասխանել պատգամավորների հարցերին:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նախարարից հետաքրքրվել է առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ընթացքով:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախարարությունում արդեն ամփոփվել են ապահովագրական համակարգի ակտուարական հաշվարկներն ու այն գլխավոր կետերը, որոնց վրա հիմնվելու է համակարգը: Հայեցակարգն այժմ Կառավարության քննարկման տիրույթում է: «Հայեցակարգի ու դրա հետ կապված օրենսդրության ընդունումը պատկերացնում ենք մինչեւ 2023 թ.: Հենց հայեցակարգում էլ ներառված է, որ համակարգն աստիճանաբար է ներդրվելու եւ ունենալու է ներդրման փուլեր: Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում լրիվ կամփոփենք ամբողջական կարծիքը եւ ԱԺ-ին կներկայացնենք հայեցակարգը, որի վրա էլ հետո հիմնվելու է օրենքը»,- նշել է Անահիտ Ավանեսյան՝ կարեւորելով համակարգի ներդրումը:
15:45 24.06.2025
«Ինտերը» հայտարարել է Զալևսկիի տրանսֆերի մասին15:45 24.06.2025
«Ինտերը» հայտարարել է Զալևսկիի տրանսֆերի մասին«Ինտերը» հայտարարել է, որ կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին կշարունակի ելույթները միլանյան ակումբում: Միլանյան ակումբը 6 միլիոն եվրոյով «Ռոմայից» գնել է լեհ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: 2024-25 մրցաշրջանի երկրորդ կեսը 23-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ անցկացնում է «Ինտերում»: 17 խաղում կիսապաշտպանը 1-ական գոլ ու գոլային փոխանցում է գրանցել: ...
15:38 24.06.2025
Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի գործողություններից Իրանի հետ զինադադարի մասին հայտարարությունից հետո և խոստովանել է, որ ստիպված կլինի «հանգստացնել» Թել Ավիվին։ «Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի, քանի որ նա այսօր գործողություն է ձեռնարկել», – ասել է Թրամփը։ Նա ասել է, որ դժգոհ է երկու կողմերից էլ, բայց Իսրայելի գործողությունները հատկապես մտահոգիչ […] ...
15:30 24.06.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՀունիսի 24-ին՝ ժամը 15։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
15:23 24.06.2025
ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության B խմբից դուրս են եկլ փլեյ-օֆֆ: «Բոտաֆոգոն» վերջին տուրում 0-1 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Երեք թիմերն էլ 6-ական միավոր են վաստակել, սակայն մադրիդցիները խփած և բաց թողած գոլերով զիջեցիլ են մրցակիցներին: ՊՍԺ-ն առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ, «Բոտաֆոգոն»՝ երկրորդ: […] ...
15:15 24.06.2025
Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...
15:07 24.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը խախտում են հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են հրադադարը, և ինքը դժգոհ է երկու երկրներից էլ, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփն ասաց, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են իր կողմից ժամեր առաջ հայտարարված հրադադարը, և որ ինքը դժգոհ է երկու երկրներից, մասնավորապես՝ Իսրայելից», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Reuters-ի […] ...