18:55 08.06.2022
Այսօր՝ հունիսի 8-ին, Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության խախտումների վերաբերյալ։ Հաղորդում է Aliq Media-ն։
Բանաձևի նախագծի համաձայն՝ Եվրախորհրդարանը խորապես մտահոգված է Վրաստանում անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ աճող սպառնալիքներով:
Դատապարտում է խոսքի ազատության դեմ ուղղված ցանկացած հարձակում և կոչ է անում իշխանություններին անհապաղ դադարեցնել բռնության, ոտնձգությունների, ահաբեկման և գրաքննության ցանկացած դրսևորում լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ:
Բանաձևով կոչ է արվում իշխանություններին ապահովել խոսքի ազատությունը, մամուլի ազատ և անվտանգ գործունեությունը՝ ներառյալ լրատվամիջոցների աշխատանքին չմիջամտելը։
ԵԽ-ն Վրաստանի իշխանություններից պահանջում է դադարեցնել ագրեսիվ հռետորաբանությունը և խտրական վերաբերմունքը լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, դատապարտել բռնի կոչերն ու գործողությունները և հրապարակային հայտարարություններում հանդուրժող, մարդու իրավունքներին ուղղված դիրքորոշում ունենալ:
Նշվում է, որ կտրականապես դատապարտում է Վրաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ատելության խոսքը՝ կոչ անելով վերջ դնել վերջիններիս շահերը պաշտպանողների ահաբեկման փորձերին։
Խստորեն դատապարտում է արդարադատության համակարգի օգտագործումը լրատվամիջոցների գրաքննության և ահաբեկման նպատակով և այլն:
Ըստ նախագծի՝ բանաձևի ընդունման և վերոնշյալ կոչերի համար հիմք են հանդիսանում մի շարք գործոններ, այդ թվում՝ այն, որ, ըստ ազգային և միջազգային ՀԿ-ների, ընդդիմության անդամները ենթարկվել են հարձակման, ահաբեկման, քննադատության:
Բանաձևը ներառում է ընդդիմադիր «Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի ձերբակալության հարցը, Օմբուդսմենի ու հասարակական կազմակերպությունների կարծիքը, որ գործում հանցագործության հետքեր չկան։
Խնդիր է համարվում իշխանության ագրեսիվ հռետորաբանությունը քննադատական լրատվամիջոցների նկատմամբ:
11:32 25.05.2025
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:30 25.05.2025
Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. ՍուրենյանՀանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...
10:14 25.05.2025
Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվելՄայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...
10:00 25.05.2025
Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհինՄայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...