Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Միշուստինի, Լավրովի, Պեսկովի և Շոյգուի նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Միշուստինի, Լավրովի, Պեսկովի և Շոյգուի նկատմամբ

19:46 09.06.2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին ասված է հինգշաբթի օրը Ուկրաինայի  ղեկավարի կայքում հրապարակված հրամանագրում։

«Ուկրաինայի Սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն՝ որոշում եմ ընդունել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2022 թվականի հունիսի 9-ի «Անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցներ (պատժամիջոցներ) կիրառելու մասին» որոշումը,-ասվում է  Զելենսկու հունիսի 9-ի հրամանագրում։ Ռուսաստանի ղեկավարի անունը՝ Պուտին Վլադիմիր Վլադիմիրովիչ, և այլ պաշտոնատար անձինք  ներառված են  Զելենսկու հրամանագրի հավելվածի տեքստում։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ Ուկրաինայի կողմից սահմանված պատժամիջոցների ցանկը պարունակում է սահմանափակող միջոցների ստանդարտ փաթեթ, պատժամիջոցները գործում են անժամկետ։ Պատժամիջոցների ցանկը ներառում է վիզաների մերժումը և չեղարկումը, Ուկրաինայի տարածք մուտքի այլ արգելքների կիրառումը, Ուկրաինայի պետական ​​պարգևներից զրկելը։ Ցանկում ներառված են նաև այնպիսի միջոցներ, ինչպիսիք են Ուկրաինայի տարածքում ակտիվների արգելափակումը, եթե այդպիսիք կան, Ուկրաինայում հողատարածքների ձեռքբերման արգելք, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կասեցում։

Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել նաև Լավրովի, Պեսկովի, Միշուստինի, Շոյգուի, Բելոուսովի, Գոլիկովայի, Պատրուշևի, Կոլոկոլցևի, Ռեշետնիկովի, Կոտյակովի, Մուրաշկոյի, Մանտուրովի և Նովակի դեմ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

10:46 25.05.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

10:30 25.05.2025

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

Հանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

10:14 25.05.2025

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

Մայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

10:00 25.05.2025

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Մայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

BACK_TO_TOP