Մեղրի ու Ագարակ քաղաքներին խմելու ջուր մատակարարող կայաններ է այցելել Սյունիքի մարզպետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Մեղրի ու Ագարակ քաղաքներին խմելու ջուր մատակարարող կայաններ է այցելել Սյունիքի մարզպետը

20:11 09.06.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 8-ին աշխատանքային այց է կատարել Մեղրի համայնք՝ ուսումնասիրելու այստեղ վերջերս պարբերաբար կրկնվող ջրամատակարարման երկարատեւ ու անկանոն խափանումների պատճառները, այցելելու համակարգի ենթակառուցվածքներ ու տեղում տեսնելու դրանց հնարավորությունները, ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու իրավիճակից ելք գտնելու եւ բնակչությանը բնականոն գրաֆիկով խմելու, նաեւ ոռոգման ջուր մատակարարելու հնարավորությունները։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։

Ռ․Ղուկասյանն այցելեց Մեղրի ու Ագարակ քաղաքներին խմելու ջուր մատակարարող կայաններ, ծանոթացավ օրվա կարգավորիչ ջրամբարներին, դրանցում կատարվող մաքրման աշխատանքներին։

Այնուհետեւ Մեղրու համայնքապետարանում կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուները, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ՋՕԸ-երի աշխատակիցներ (քանի որ ոռոգման ջրի խնդիրներին եւս անդրադարձ եղավ)։

Վեոլիայի ներկայացուցիչները ստեղծված կացությունը պատճառաբանեցին այն հանգամանքով, որ ձնհալի պատճառով չեն կարողանում ջրի պղտորվածությունը հասցենլ սահմանված նորմային, որպեսզի անխափան ջրամատակարարում ապահովեն։ Մարզպետի խոսքով, պետք է մշակել համապատասխան ընթացակարգ ու գոնե սպառողներին տեղեկացնել, թե որ ժամին է ջուր մատակարարվելու նման պայմաններում։

Մարզի ղեկավարը իրավիճակից դուրս գալու եւ ջրամատակարարումը վերականգնելու համար հանձնարարականներ տվեց պատասխանատուներին։
«Վեոլա ջրի» տեղի ներկայացուցիչները հավաստիացրին, որ ամեն ինչ կանեն՝ կարճ ժամկետում Ագարակի ու Մեղրու ջրամատակարարումը վերականգնելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներում

13:25 25.05.2025

Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

12:57 25.05.2025

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Մայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

12:28 25.05.2025

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

11:59 25.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ:   ...

Վթարային ջրանջատում` Արարատի մարզում

11:32 25.05.2025

Վթարային ջրանջատում` Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

11:10 25.05.2025

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...

BACK_TO_TOP