20:22 09.06.2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին:
Նախարար Անդրեասյանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունն իր առանցքային դերակատարումն ունի անկախ դատական համակարգի կայացման համար՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում։ Նախարար Անդրեասյանը գոհունակությամբ փաստել է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ մշտական երկխոսության առկայությունը թույլ է տալիս ավելի վստահ շարունակել արդարադատության որակի, դատական համակարգի նկատմամբ վստահության ձևավորման, դատավորների համար սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ ջանքերի գործադրումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությանը և սահմանադրական բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Նախարարը Անդրեասյանը հավելել է, որ Սահմանադրության «իրավական աուդիտը» կօգնի հասկանալ սահմանադրական զարգացումների հետագա ուղղությունները։
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և վերահաստատել Հայաստանի կառավարության ժողովրդավարության օրակարգին աջակցելու Վենետիկի հանձնաժողովի պատրաստակամությունը՝ ընդգծելով ժողովրդավարության ամրապնդման և անկախ, բարեվարք դատական համակարգի կայացման ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվող քայլերի կարևորությունը:
Կողմերը կարևորել են բարեփոխումների գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը։ Կողմերը քննարկել են նաև դատավորների կարգապահական պատասխանատվության գործիքակազմերին առնչվող հարցեր, դիտարկել ոլորտային այլ բարեփոխումներ՝ անդրադառնալով նաև քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերին, որոնք ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ին։
Հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանը վերահաստատել է արդեն իսկ ձևավորված բարեփոխումների օրակարգով առաջ շարժվելու Կառավարության վճռականությունը:
Վենետիկի հանձնաժողովի նախագահը և Արդարադատության նախարարը անդրադարձել են դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությանը և սահմանադրական բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...