Գեղարքունիքի մարզպետը և ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչը քննարկել են «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի առաջնահերթությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.67 oC

Գեղարքունիքի մարզպետը և ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչը քննարկել են «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի առաջնահերթությունները

19:50 10.06.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն  Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Բաջիոլիին և EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար, ԳՄՀԸ Քրիստիան Հենշելին, որոնց հետ զրուցել են «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանում կայացած՝ «Անասնապահության կայուն կառավարումը Սևանա լճի շրջակա միջավայրի բարելավման նպատակով» կայացած աշխատաժողովի թեմայով։

Զրույցի ընթացքում անդրադարձել են («ECOServe») մարզում նախատեսվող ծրագրերին և ակնկալվող արդյունքներին, որոնք կարող են իրենց դրական լուրջ ներգործությունն ունենալ նաև սահմանամերձ բնակավայրերի տնտեսությունների համար։

Իրապես շատ կարևոր նախաձեռնություն է կյանքի կոչում, և համոզված եմ, որ մոտ ապագայում նաև արդյունքը տեսանելի կլինի։ Գեղարքունիքի մարզն իր աշխարհագրական դիրքով մեծ ներուժ ունի էներգախնայողությանը վերաբերող ծրագրերի իրականացման հարցում, իսկ դա նշանակում է, որ առկա է նաև լուրջ պահանջարկ ու սպառման հնարավորություն։ Մեզ համար շատ կարևոր է նաև գյուղատնտեսության և Սևանի հիմնախնդիրներին ուղղված ծրագրերի իրականացումը։ Ողջունում եմ նման աշխատաժողովների անցկացումը, քանզի դրանց ընթացքում ուսումնասիրվում և մշակվում են ավելի խելացի մոդելներ, որոնք հնարավոր է կյանքի կոչել և ստանալ սպասված արդյունք։

Գեղարքունիքի մարզպետարանի և EU4 Sevan ծրագրի միջև համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ECOServe ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը մարզպետարանին նվիրեց երկու համակարգիչ։
(EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանում հանուն Հարավային Կովկասում կայուն գյուղական զարգացման» («ECOServe») ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Աշխատաժողովի նպատակն է՝ ներկայացնել «Գոմաղբի և կաթնամթերքի թափոնների հարակայուն կառավարման փորձնական ծրագրի` Գեղարքունիքի մարզում համակողմանի ուսումնասիրության արդյունքները և քննարկել հաջորդող քայլերի վերաբերյալ մշակված առաջարկությունները: Ներկայացվել է նաև «Վերականգնվող գյուղատնտեսություն հայեցակարգը և Հայաստանում դրա կիրառման փորձը, ինչպես նաև Սևանա լճավազանում կիրառման ներուժը:

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարների տեղակալներ, ներկայացուցիչներ ԵՄ-ից, ՀՀ ազգային ագրարային համալսարանից, Գեղարքունիքի մարզպետարանից, մարզի համայնքապետարաններից, բնակավայրերից, հասարակական կազմակերպություններից, շահագրգիռ այլ կազմակերպություններից ֆերմերային տնտեսությունների ղեկավարներ։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Սևանի լճավազանում գոմաղբի մշակման ներուժին, Սևանի լճավազանում գոմաղբի կայուն կառավարման համար ծախսարդյունավետ տեխնոլոգիական լուծումների տարբերակներին, անհրաժեշտ կազմակերպչական, ինստիտուցիոնալ և ֆինանսական մեխանիզմներ ավազանում գոմաղբի կառավարման կայուն պրակտիկա մշակելուն վերաբերող թեմաներ, ներկայացվել է «Վերականգնողական գյուղատնտեսություն» հայեցակարգը․ ծածկույթային մշակաբույսերը հողի առողջության վերականգնման համար. Հայաստանի փորձը և կիրառման ներուժը Սևանի լճավազանի համար, Dirt to soil («Ինչպես կյանք տալ հողին») գրքի շնորհանդեսը հեղինակի՝ Գեյբ Բրաունի կողմից և հայեցակարգի՝ Սևանի լճավազանում ու Հայաստանում՝ արդյունավետ կիրառման շուրջ քննարկումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

10:33 18.05.2025

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

10:00 18.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

Մայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:44 17.05.2025

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Տաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

23:32 17.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...

BACK_TO_TOP