Բունդեսթագի պատգամավորը հայտարարել է Գերմանիայի համար ռուսական գազի անհրաժեշտության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+14.75 oC

Բունդեսթագի պատգամավորը հայտարարել է Գերմանիայի համար ռուսական գազի անհրաժեշտության մասին

19:30 16.06.2022

Եթե ​​անգամ Գերմանիայի գազապահեստարանները ներկայումս բավարար չափով լցված լինեն, ձմեռային շրջանի համար 55%-ը չի բավարարի։ Այս մասին հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» Բունդեսթագի պատգամավոր Յան Նոլտեն՝ հավելելով, որ Գերմանիան ապագայում կշարունակի Ռուսաստանից գազի կարիք ունենալ։

«Եթե անգամ գազի պահեստարաններն այս պահին բավականաչափ լիքն են, 55 տոկոսը բավարար չէ ձմռանը։ Մեզ պետք է առնվազն 90%: Կարծում եմ, որ ոչ միայն Գերմանիայում, այլև արևմտյան այլ երկրներում մարդիկ աստիճանաբար գիտակցում են, որ ոչ թե ինչ-որ անիրատեսական էմբարգոյի սպառնալիքներն են տանում  դեպի նպատակը, այլ միայն խելամիտ քննարկումներ են պետք հակամարտության բոլոր կողմերի հետ։ Գերմանիան ապագայում կշարունակի ռուսական գազի կարիքը ունենալ»,- ասել է նա։

Բացի դրանից, Բունդեսթագի պատգամավորը հույս է հայտնել, որ «Հյուսիսային հոսքի» շուրջ խնդիրները կլուծվեն։

Հունիսի 16-ին Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը խոստովանել է, որ Nord Stream-ի տուրբինների վերանորոգման հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել ամբողջ նախագծի դադարեցմանը։ Դիվանագետը նշել է, որ Գերմանիայի համար դա համեմատելի է աղետի հետ։

 

Հունիսի 14-ին և 15-ին «Գազպրոմը» հայտարարեց սկզբից երկուսի, այնուհետև «Հյուսիսային հոսք»-ին սպասարկող ևս մեկ գազի պոմպակայանների աշխատանքը դադարեցնելու մասին: Ընկերությունը նշել է, որ դա, մասնավորապես, պայմանավորված է Siemens-ի կողմից տուրբինը վերանորոգումից հետո վերադարձնելու մերժմամբ։ Արդյունքում Բալթիկ ծովի հատակով գազի պլանային մատակարարումները կրճատվում են օրական 100 միլիոն խորանարդ մետրով:

Siemens-ի շարժիչները Կանադայում գտնվում են տեխնիկական սպասարկման փուլում, հայտնում է Bloomberg-ը։ Ընկերությունը չի կարող դրանք վերադարձնել  հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Հունիսի 16-ին Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ բանակցություններ է վարում Կանադայի կառավարության հետ շարժիչների վերադարձի շուրջ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:44 17.05.2025

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Տաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

23:32 17.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

23:16 17.05.2025

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

23:08 17.05.2025

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...

BACK_TO_TOP