Մարմաշենի վանական համալիրում գերխոնավացման հետևանքով քարաթափումներ են տեղի ունենում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Մարմաշենի վանական համալիրում գերխոնավացման հետևանքով քարաթափումներ են տեղի ունենում

18:12 03.08.2018

Մարմաշենի վանական համալիրի պահպանությունը վտանգված է, ավելին, արդեն տեղի են ունենում քարաթափումներ: Իսկ թե ինչու է նման վիճակի հասել Պահլավունի իշխանների տոհմի կառուցած եկեղեցին, մի քանի պատճառ է նշվում՝ գրունտային ջրերի մակարդակը բարձր է, տեղանքը սողանքային գոտի է:

Վանական համալիրի հոգևոր հովիվն էլ չի բացառում, որ շինության ամրության վրա ազդել է նաև ընդամենը 100 մետր հեռավորության վրա գտնվող փոքր ՀԷԿ-ը: Տասնամյակներ շարունակ լուրջ ուսումնասիրություններ չեն կատարվել՝ պարզելու եկեղեցու պատերին ճաքերի, քարաթափումների ու քայքայման իրական պատճառները:

Եկեղեցու քարաթափումներին հաճախ ականատես են լինում նաև զբոսաշրջիկները: Այն, որ վանքին մոտ կանգնելը վտանգավոր է, այցելուներին զգուշացնում է նաև եկեղեցու հոգևոր հովիվը: Տեր Փառեն քահանա Պետրոսյանը SHANTNEWS.am-ի թղթակցին ցույց է տվել եկեղեցու ներսում՝ մի անկյունում դրված քարերը, որոնք վանքից են պոկվել:

Մի քանի օր առաջ էլ քարաթափում է եղել գմբեթից։ Վանական համալիրի հոգևոր հովվի կարծիքով՝ 2011թ. կառուցված ՀԷԿ-ը չի կարող անվնաս լինել: 2015 թվականին բնապահպանական փորձագիտական խումբն ուսումնասիրություններ է կատարել: Համաձայն եզրակացության՝ ջրառի կետում չորսուկես մետրի փոխարեն կառուցվել է 10 մետր բարձրություն ունեցող պատվար, երկարությունն էլ 11 մետրի փոխարեն 40 մետր է, այսինքն՝ ստեղծվել է արհեստական լճակ, որն էլ վնաս է հասցնում վանական համալիրի կայունությանը:

Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության (ՍՊՀԾ) մասնագետը, սակայն, վանական համալիրի գերխոնավացումը ՀԷԿ-ի կառուցմամբ չի բացատրում: ՍՊՀԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Մուրադ Տիգրանյանի կարծիքով՝ քարաթափումների առաջացման պատճառը մթնոլորտային երևույթներն են:

9 տարի առաջ իտալացի ռեստավրատորները կոսմետիկ աշխատանքներ էին կատարել՝ ընդամենը արտաքին ճաքերն էին փակել: Մինչ օրս վերականգման, պահպանման որևէ լուրջ աշխատանք չի կատարվել: Վանական համալիրը ոչ թե Հայ Առաքելական եկեղեցու, այլ մշակույթի նախարարության ենթակայության տակ է գտնվում, որտեղ նույնիսկ մասնակի նորոգում անելու իրավունք որևէ մեկը չունի։

Պահլավունի իշխանների գերեզմանները խոտով են ծածկվել: Վերջերս էլ եկեղեցու մոմավաճառը խիստ նկատողություն է ստացել կիսաքանդ խորանի պոկված քարերն ամրացնելու համար, ավելին՝ քրեական գործ է հարուցվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 25.07.2025

SHANTNEWS

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

17:54 25.07.2025

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...

Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերել

17:48 25.07.2025

Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 23-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ։ […] ...

Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Lexus»-ը

17:42 25.07.2025

Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Lexus»-ը

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններոմ Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Էդուարդ Մ.-ի վարած շտապօգնության «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, Խաչաղբյուրում ներկայացրել կով կթելու իր փորձառությունը

17:36 25.07.2025

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, Խաչաղբյուրում ներկայացրել կով կթելու իր փորձառությունը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր: «Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է  «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,-X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: Ֆրանսիայի դեսպանը հայտնել է նաև […] ...

Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել է

17:30 25.07.2025

Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, Ջրվեժ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի […] ...

BACK_TO_TOP