46 ուսումնասիրություն, հարուցված 25 քրգործ, 36 հայց. ՀՀ գլխավոր դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.32 oC

46 ուսումնասիրություն, հարուցված 25 քրգործ, 36 հայց. ՀՀ գլխավոր դատախազություն

17:23 03.08.2018

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի պարզման շրջանակներում ՀՀ գլխավոր դատա­խա­զու­թյան պետական շահերի պաշտպանության վարչու­թյունը 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ իրականացրել է 46 ուսումնասիրություն: Դրանց համար հիմք են հանդիսացել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական բաժնեմասով կազմակերպությունների՝ պետության գույքային շահերին առնչվող հայցերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, պետական մարմինների հաղորդումները, ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունները, ՀՀ դատախազության աշխատանքի ծրագրերը, ԶԼՄ հրապարակումները, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումները:

ՈՒսումնասիրությունների արդյունքներով պետական մարմիններին ներկայացվել է 16 միջնորդագիր՝ պետությանը պատճառված ընդհանուր շուրջ 1 մլրդ 93 մլն դրամի վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու՝ անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, պետական միջոցների ստացման, արդյունավետ օգտագործման գործընթացում արձանագրված խախտումների, բացթողումների վերացման վերաբերյալ:

Ի թիվս այլոց՝ միջնորդագրեր ներկայացվել են ընդերքօգտագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարումներ կատարելու, ընդերքօգտագործողների կողմից պետական տուրքի գծով վճարումներ կատարելու վերաբերյալ:

Դրանից բացի՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ-ի վճարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր մոտ 1 մլրդ 966 մլն դրամի չափով պարտավորությունների չկատարման փաստեր, ինչի կապակցությամբ ձեռնարկվում են դատախազական ներգործության միջոցներ, այդ թվում՝ արդեն իսկ միջնորդագիր է ներկայացվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, հարուցվել է 1 քրեական գործ՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով պետությանը շուրջ 148 մլն դրամի չափով վնասի պատճառման փաստով:

ՈՒսումնասիրությունների ընթացքում դատախազության նախաձեռնությամբ կամովին վերականգնվել է պետությանը պատճառված 31.573.759 դրամ վնաս:

Այս կապակցությամբ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից պարտավորությունը չկատարած տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվել են ողջամիտ ժամկետում պարտավորությունները կատարելու նախազգուշացումներ: Դրանից բացի՝ համապատասխան գրություններով վարչությունը դիմել է նշված ոլորտներում վերահսկողության լիազորություններով օժտված իրավասու պետական մարմիններին տնտեսվարողների կողմից պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը ստանալու համար:

Հայտնաբերված մի շարք խախտումների կապակցությամբ Վարչության դատախազների կողմից հարուցվել է 13 քրեական գործ: Դրանցով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 1 մլրդ 917 մլն դրամ: 23 դեպքով ուսումնասիրությունների արդյունքները՝ պետությանը պատճառված ընդհանուր 525 մլն 988 հազար դրամ վնասի վերաբերյալ, ուղարկվել են  քննչական մարմիններ, որտեղ դրանցով հարուցվել է 12 քրեական գործ: Այսինքն՝ միայն ՀՀ գլխավոր դատա­խա­զու­թյան պետական շահերի պաշտպանության վարչու­թյան կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 2 մլրդ 442 մլն 807 հազար դրամ:

Մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու և պաշտոնական անփութություն կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 4 քրեական գործ:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու առերևույթ հանցագործության հատկանիշներով մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով:

Նույն հատկանիշներով երկու քրեական գործ է հարուցվել ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ում /լուծարված/ և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում, մեկը՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, երկուսը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում ապօրինի ընդերքօգտագորման և հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու հետևանքով շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու փաստերի կապակցությամբ:

Պաշտոնական անփութություն կատարելով ծանր հետևանքներ առաջացնելու և մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ մշակույթի նախարարությունում արձանագրված խախտումների արդյունքներով:

Պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով մեկ քրեական գործ հարուցվել է Եղվարդ համայնքում նավթավերամշակման գործարանի կառուցման գործընթացում արձանագրված խախտումների փաստի առթիվ:

Վերոնշյալից բացի, յուրացման կամ վատման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով մեկ քրեական գործ հարուցվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների կապակցությամբ:

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում քաղաքացիական դատավարության կարգով դատարանի կողմից բավարարվել է 12.243.764 դրամի մեկ հայցադիմում, ևս 36 հայցի  դատաքննություն՝ ընդհանուր 716.707.850 դրամ հայցապահանջով, դեռևս ընթացքի մեջ է:

Նախորդ ժամանակաշրջանում բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 3.663.924 դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց

14:21 14.05.2025

Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը

14:18 14.05.2025

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...

Հայաստանը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը․ Միրզոյան

14:11 14.05.2025

Հայաստանը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում։ «Հարգելի՛ նախարար Բետել, Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Ձեզ և Լյուքսեմբուրգի նախագահությանն այս դժվարին ժամանակներում ցուցաբերած նվիրված առաջնորդության համար։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և […] ...

Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով․ ԿԳՄՍ նախարար

14:05 14.05.2025

Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով․ ԿԳՄՍ նախարար

Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ուղարկում են դպրոց՝ բռնության, անհանդուրժողականության ու ագրեսիվության խնդրի առաջ դպրոցներին թողնելով միայնակ։ Չեմ չափազանցնում․ բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների տարբեր […] ...

Ճապոնիայում ինքնապաշտպանության ուժերի ինքնաթիռ է կործանվել

13:58 14.05.2025

Ճապոնիայում ինքնապաշտպանության ուժերի ինքնաթիռ է կործանվել

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ուսումնական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ինույամա քաղաքի մոտակայքում (Այչի նահանգ): Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։ Պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռը անհետացել է ռադարներից։ Իր հերթին, տեղական հրշեջ ծառայությունը նշել է, որ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:00-ին նրանք հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ, ենթադրաբար, ինքնաթիռը ընկել է լճակը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ […] ...

Իրանը և ԵՄ 3 երկրները Ստամբուլում բանակցություններ կանցկացնեն

13:44 14.05.2025

Իրանը և ԵՄ 3 երկրները Ստամբուլում բանակցություններ կանցկացնեն

Իրանը և ԵՄ 3 երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) մտադիր են մայիսի 16-ին Ստամբուլում բանակցություններ անցկացնել փոխարտգործնախարարների մակարդակով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Ուրբաթ օրը Ստամբուլում բանակցություններ կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով», – լրագրողներին ասել է դիվանագետը։ ...

BACK_TO_TOP