«Մե՛նք ենք տերը մե՛ր երկրի». «Ազատ Հայրենիք»-ը Բերձորում հանրահավաք է կազմակերպել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

«Մե՛նք ենք տերը մե՛ր երկրի». «Ազատ Հայրենիք»-ը Բերձորում հանրահավաք է կազմակերպել

17:33 03.08.2018

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ՝ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում՝ օգոստոսի 2-ին, կազմակերպվել է խաղաղ հանրահավաք: Հանրահավաքին մասնակցում էին «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Հայրենիք» խմբակցության անդամներ, Քաշաթաղի կուսակցական ակտիվի ներկայացուցիչներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ելույթներով հանդես են եկել մի խումբ քաշաթաղցիներ, որոնք իրենց խոսքում դատապարտել են զիջողական հայտարարությունները:­ Նրանք խիստ վտանգավոր են որակել պարտվողական տրամադրությունների սերմանումը, պարբերաբար հողեր հանձնելու վերաբերյալ կեցվածքը, որպես խաղաղության հասնելու միակ և ճշմարիտ ճանապարհ ներկայացնելու միտումները:

Հանրահավաքին ելույթով հանդես է եկել ԱՀ կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա խստորեն դատապարտել է միակողմանի զիջումների մասին տրամադրությունները՝ նշելով, որ դեռևս վարչապետության տարիներին հրապարակավ դատապարտել և անընդունելի է համարել Մադրիդյան սկզբունքները:
«Այսօր էլ կրկնում եմ, որ մենք չունենք գրաված, ազատագրված հողեր, մենք ունենք Սահմանադրությամբ և արյունով հաստատած հայրենիք, որի սահմանների վրա ազատ և ինքնիշխան պետություն ենք կառուցում: «Ազատ Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է՝ որպես ինքնուրույն պետություն՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներով: ՀՀ և ԱՀ իշխանություններն այս ուղղությամբ համագործակցված քաղաքականություն են տանում, և մենք պարտավոր ենք աջակցել նրանց: Եվ հանուն մեր միասնական հայրենիքի՝ յուրաքանչյուրս պետք է մշտապես պատրաստ լինենք պայքարելու»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:
«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքերով՝ ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումները քաղաքական բանակցություններում միայն ամրացնելու են հայկական կողմի դիրքերը: Դրան նպաստելու համար Ա. Հարությունյանը կոչով դիմել է ողջ հայությանը՝ աջակցելու Քաշաթաղի և Շահումյանի շրջանների զարգացմանը՝ շեշտելով, որ տնտեսապես և ժողովրդագրորեն ուժեղ Արցախը պատրաստ է լինելու դիմագրավել ցանկացած մարտահրավերի:
Ելույթով հանդես է եկել նաև «Հայրենասեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր, բարերար Ստեփան Սարգսյանը, որն ԱՄՆ-ից ընտանիքով տեղափոխվել է Բերձոր: Նա իր խոսքում ամոթանք է տվել այն մարդկանց, որոնք ազատագրված հողերի բնակիչներին բռնազավթողներ են անվանում:
«Մեր ազատագրած հողերից մենք ո՛չ մի թիզ հող չենք տալու թշնամուն: Մենք մեր պատմական հողերն ենք ազատագրել և միշտ պատրաստ ենք տեր կանգնել և ավելի հզորացնել մեր հայրենիքը»,- մասնավորապես ավելացրել է Ս. Սարգսյանը:
Հանրահավաքի վերջում քաշաթաղցիները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է Արտյուշ Մխիթարյանը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մենք՝ ազատագրված տարածքի բնակիչներս, վճռականորեն հայտարարում ենք, որ մենք ենք այս հողի տերերը և միայն մենք իրավունք ունենք որոշելու այս տարածքների հետագա ճակատագիրը: Իսկ այդ որոշումը մեր կողմից կայացվել ու հաստատվել է վաղուց: Տարածքների զիջումը որպես խաղաղության հասնելու միջոց ներկայացնողներին ի պատասխան հայտարարում ենք, որ մենք կանգնած և հպարտ մեռնելը գերադասում ենք չոքած և գլխիկոր ապրելուց: Մեր հերոսների արյունը սակարկման ենթակա չէ, քանի որ այն անգին է ու սուրբ:
Վճռականորեն դատապարտում ենք պարտվողականության և զիջողականության ցանկացած փորձ: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝­ ազատագրելու դեռևս գերության մեջ գտնվող մնացած հողերը: Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում միանալ մեր հայտարարությանը և մերժել տարածքների զիջման ցանկացած փորձ: Մենք առավել քան ամուր ենք կանգնած այս հողի վրա:
Մե՛նք ենք տերը մե՛ր երկրի: Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ներկայիս իշխանությունների վարվող քաղաքականությանը»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 25.07.2025

SHANTNEWS

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

17:54 25.07.2025

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...

Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերել

17:48 25.07.2025

Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 23-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ։ […] ...

Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Lexus»-ը

17:42 25.07.2025

Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Lexus»-ը

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններոմ Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Էդուարդ Մ.-ի վարած շտապօգնության «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, Խաչաղբյուրում ներկայացրել կով կթելու իր փորձառությունը

17:36 25.07.2025

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, Խաչաղբյուրում ներկայացրել կով կթելու իր փորձառությունը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր: «Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է  «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,-X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: Ֆրանսիայի դեսպանը հայտնել է նաև […] ...

Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել է

17:30 25.07.2025

Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, Ջրվեժ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի […] ...

BACK_TO_TOP